Վարչապետը չի արձագանքում Ալիևի, Էրդողանի խոսքերին, բայց չի զլանում օծանելիքի մասին խոսել. Իվետ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որպես հայ, որպես ՀՀ քաղաքացի, անասելի ամոթի, ցավի, անզորության զգացողություն ունեցա երեկ Բաքվում Էրդողանի հայտարարությունները լսելով, բայց այդ հայտարարությունների ազդեցությունն ավելի բացասական հետևանք թողեց այն ժամանակ, երբ ՌԴ պաշտոնատար անձիք ավելի շուտ արձագանքեցին դրանց, քան Հայաստանի պատկան մարմինները: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ես ցավում եմ, որ ՀՀ կառավարությունից, վարչապետի խոսնակից շուրջ 8 ժամ պահանջվեց, որ անբովանդակ արձագանքով հանդես գան և պատասխանեն Ալիևի և Էրդողանի հայտարարություններին: Ընդդիմության այս կամ այն գործիչի քննադատությունից հետո վարչապետն աճապարում է մտնել լայվ և արձագանքել բոլոր հնարավոր թեզերին կամ մեղադրանքներին, սակայն հետպատերազմյան շուրջ մեկ ամսվա ընթացքում չի ունեցել այնքան համարձակություն, որ արձագանքի Ալիևի՝ մինչև այս պահը հնչեցրած ստորացուցիչ հայտարարություններին»,- նշեց Տոնոյանը:

Պատգամավորը նկատեց, որ թշնամու կողմից հնչում են հայտարարություններ, թե Զանգեզուրը, Սևանը, Երևանն ադրբեջանական հողեր են, բայց Նիկոլ Փաշինյանի կողմից արձագանք այպես էլ չի լինում, բայց վերջինս չի զլանում կորցրած օծանելիքի վերաբերյալ հանդես գալ ֆեյսբուքյան գրառմամաբ կամ լայվով:

Մանրամասները՝ տեսանյութում: