Հասարակության մեծ մասն ուզում է ոչ թե քաղաքական պայքար, այլ ծանրագույն խնդիրների լուծում․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում խամաճիկային իշխանություն կամ անիշխանություն ձևավորելու միտում է տեսնում իր հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մոտ «Իսկ Ինչո՞ւ չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Առաջարկում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, հենարան խորհրդարանում, չունի հեռանկար՝ ստանալու ժողովրդի աջակցությունը, որովհետև պայման է դրվում, որ նա չպետք է մասնակցի արտահերթ ընտրություններին: Այդ դեպքում իշխանությունը պատկանելու է նրան բերած ուժերին»: Դուք համաձա՞յն եք այսպիսի գնահատականների հետ։

– Ես որքանով գիտեմ՝ ընդդիմությունը բոլորովին դեմ չէ արտահերթ ընտրություններին, բայց քանի որ ցանկացած իշխանություն, որը կլինի և կվերահսկի իրավիճակը, մինչև ընտրությունները կարող է նախապատրաստել այնպիսի պայմաններ ընտրությունների, որոնք բարենպաստ կլինեն իր ներկայացրած քաղաքական ուժի համար։ Կարծում եմ՝ դա է բավականին հիմնավորված պատճառը ընդդիմության կողմից՝ ինչու իրենք ընտրեցին այնպիսի թեկնածու, որը պատրաստ է չմասնակցել ընտրությունների, չզբաղվել կուսակցական գործունեությամբ և լինել չեզոք։ Այստեղ, իհարկե, կա խնդիր․ ես կարծում եմ, որ բացի այդ բոլոր պայմաններից՝ թեկնածուն պիտի նաև առաջարկեր բանաձև, որի հիման վրա ինքը ձևավորելու է կառավարությունը, և այդ բանաձևը պիտի բացառեր այդ 16 քաղաքական ուժերից որևէ մեկի ազդեցությունը կառավարության վրա։

Կա նաև հարցի մյուս կողմը՝ որքանո՞վ է լեգիտիմ այդ թեկնածուն։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այսօր չկա քաղաքական այն մեկ ուժը, որ ներկայացնում է գոնե հասարակության կեսը՝ հաշվի առնելով, որ քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունն այս վերջին ամիսներին և հետպատերազմյան շրջանում իջել է, հակասությունները շատ են՝ քիչ թե շատ լեգիտիմ և վստահելի կառավարություն կարող է ձևավորվել միայն բոլոր քաղաքական ուժերի երկխոսության ընթացքում՝ հանրային կարծիքը ներկայացնող անհատների կամ կառույցների ազդեցությամբ։ Այդ դեպքում կկարողանանք ունենալ կառավարություն, որը պատրաստ կլինի լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնց առջև կանգնած է պետությունը։

– Առաջին նախագահը Վազգեն Մանուկյանին և Նիկոլ Փաշինյանին երկվորյակներ անվանեց, ասաց՝ երկուսն էլ խորհրդարան գրավելու փորձ ունեն։ Տեր-Պետրոսյանը կոչ արեց ժողովրդին՝ չմասնակցել իշխանության և ընդդիմության, իր խոսքով՝ հրահրած զանգվածային գրգռություններին, որոնք, ծնում են քաղաքացիական պատերազմի սպառնալիք։ Կա՞ նման սպառնալիք։

– Կարծում եմ՝ այն քաղաքական ուժը, որը ղեկավարում է Լևոն Տեր-Պետրոսյանը, նույնպես ունի այդպիսի քաղաքական փորձառություն։ Այսօր գրեթե չկան քաղաքական ուժեր, որոնք չեն կիրառել փողոցային պայքարը որպես միջոց։ Կա քաղաքական լարվածությունը բարձրացնելու կամ խորացնելու միտում քաղաքական ուժերի կողմից, և դա հիմնականում վերաբերում է ընդդիմությանը, և մասամբ տեսնում ենք սոցիալական ցանցերում իշխանության ներկայացուցիչների կողմից դրսևորում, դա ընդունելի չէ։ Ես դրական եմ համարում, և տպավորությունն այնպիսին է, որ հասարակության մեծ մասն ուզում է ոչ թե քաղաքական պայքար, այլ ծանրագույն խնդիրների լուծում։

– Ինչպե՞ս եք դա հասկացել, պարո՛ն Նավասարդյան։

– Տրամադրություններից, մարդկանց հետ զրույցներից։ Ես տեսնում եմ, որ քաղաքացիական ամենաակտիվ մարդիկ զբաղվում են կոնկրետ գործերով և ընդհանրապես չեն ուզում մասնակից դառնալ այս քաղաքական պայքարին։ Ես նկատի ունեմ թե՛ կամավորական շարժումները, թե՛ նրանց, ովքեր անկեղծորեն բարեգործությամբ են զբաղվում։ Այդ մարդիկ հասկանում են, որ իշխանության համար պայքարը բոլորովին առաջնային հարց չէ Հայաստանում։ Հայաստանում առաջնային հարցը պետության հիմքերի վերականգնումն է, որոնք լրջորեն խարխլվել են պատերազմի ընթացքում, և երկրի արդյունավետ կառավարելիության վերականգնումը։ Դա կարևոր է բազմաթիվ ուղղություններով ծավալելը, մենք դիվանագիտական առումով բազմաթիվ խնդիրներ ունենք, քանի որ կորցրել ենք սուբյեկտայնությունը, իսկ դա անմիջապես ինքնիշխանության վրա է ազդում։ Մենք տեսնում ենք, որ եթե լիներ այդպիսի կառավարություն, որը կվերահսկեր իրավիճակը, հետևողականորեն և արդյունավետ կգործեր, մենք հաստատ գյուղեր կկարողանայինք պահպանել։ Իսկ մեկ գյուղի պահպանելն անգամ ավելի կարևոր է, քան այն քաղաքական պայքարը, որ այսօր տեղի է ունենում իշխանության և ընդդիմության միջև։ Այն տանում է և՛ ուշադրություն, և՛ ժամանակ, և՛ էներգիա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան