Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մեղադրանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
Բոլորը

ՀՀ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով եւ անձրադարձել ղարաբաղյան պատերազմին, բանակցային գործընթացին, ներքաղաքական խնդիրներին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, մի հետաքրքիր պրոցես է սկսվել Հայաստանում: Ով, կներեք հազար անգամ, չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա իր եւ մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն: Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, ով Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից եւ բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով: Հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն: Եւ այդ փաստը, ուշադրություն դարձրեք, տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ: Մեզ մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում: Ու այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր՝ փաստաթղթավորված, Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետեւ երբ մտնում ես օդանավի զուգարան, կներեք հազար անգամ, եւ փակում դուռը, գրվում է օքուփայդ, էնպես որ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա: Ես կռահում եմ, որ հիմա շատերը զարմացած նայում են, թե ես այս ինչի՞ մասին եմ խոսում: Իսկ ես խոսում եմ բաների մասին, որոնք 2000-ականներին հայտնի էին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որովհետեւ ամենաբարձր մակարդակով տրված բացատրություններ էին Հայաստանի դիվանագիտական անհաջողությունների մասին կամ ասելով, որ դրանք էդքան էլ անհաջողություն չեն: Բայց ժամանակը երեւի ջնջում է հիշողությունը ու առնվազն մթագնում է, ու ոմանք որոշել են օգտվել այդ առիթից: Նկատի ունեմ՝ միջազգային հանրության այդ վերաբերմունքը 2020 թվականին չի ձեւավորվել, այլ վերջին 25 տարիների ընթացքում: Որ՝

ա) Ղարաբաղի հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ, եւ դա դարձավ մեր ամենամեծ պրոբլեմը,

բ) եւ որ Հայաստանը կամաց-կամաց միջազգային հանրության կողմից սկսեց ընկալվել որպես օկուպանտ։ Դա վերջին 2 տարիների ընթացքում տեղի չի ունեցել։

Վերջին 2 տարիների ընթացքում փորձ է եղել՝ դուրս գալ այդ կախարդական շրջանից։ Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը: Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցից, Ղարաբաղի հարցում Հայաստանը այդ ե՞րբ եւ ինչպիսի՞ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր:

Մանրամասները՝ տեսանյութում