Հին էլիտան միավորվել է․ գիշերվա հեղաշրջումը չստացվեց, տեղափոխվեցին քաղաքական հարթություն․ Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

– Ձեր խմբակցությունը քննարկե՞լ է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Արդյո՞ք պատրաստվում եք ընտրել նրան վարչապետ։

– Այս հարցն օրակարգից դուրս է, չկա նման հարց՝ որքան էլ 16 կուսակցություններն իրենց ցանկալի ընթացքն են ներկայացնում։ Դա իրենց քաղաքական տեսլականն է, թող իրենք էլ դա սպասարկեն։ Մեր խմբակցության օրակարգում նման հարց չի կարող հայտնվել և քննարկվել։

– 16 ուժերը փողոցային զանգվածային հանրային ճնշման միջոցով փորձում են ստիպել Նիկոլ Փաշինյանին հեռանալ, ապա ընտրել իրենց թեկնածուին։ Վազգեն Մանուկյանին վարչապետ ընտրելու հարցը չի կարո՞ղ ձեր օրակագում հայտնվել նույնիսկ այս միջոցով։

– Հանրային ճնշում ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։

– Նրանք որպես հանրային ճնշման միջոց մոտավորապես նկարագրում են 2018-ի հեղափոխության սցենարը՝ մարդիկ դուրս կգան փողոցներ, կարգելափակեն ճանապարհներ, և քաղաքական մեծամասնությունը ստիպված կլինի պահանջները կատարել։

– Ես ուղղակի Ձեր ուշադրությունը հրավիրեմ մի հանգամանքի վրա․ այսօր ինչ անում են այդ քաղաքական ուժերը, դա ուղղված է առաջին հերթին 2018-ի հեղափոխության դեմ։ Այսինքն՝ եթե ուզում եք ավելի բաց խոսենք, ըստ էության, Հայաստանի հին էլիտան պատերազմ է հայտարարել ՀՀ ժողովրդին։ Եթե ուշադրություն դարձնեք իրենց տեքստերին, ի՞նչ են ասում, ՀՀ ժողովրդին ասում են՝ եկեք մեզ մոտ, մեզանից ներողություն խնդրեք․ տարբեր ձևակերպումներով էդ տեքստերին կհանդիպեք։ Այսինքն՝ այս կռիվը, որ իրենք ծավալել են և անընդհատ սպառնում են, դրա հիմնական հասցեատերը ՀՀ-ի ժողովուրդն է՝ իշխանության կրողը։

– Թե, այնուհանդերձ, հասցեատերը Նիկոլ Փաշինյա՞նն է քննադատության հասցեատերը, նա է ղեկավարել երկիրը պատերազմի ընթացքում և արդյունքները նրան են վերագրում։

– Նիկոլ Փաշինյանը այդ ժողովրդի ընտրյալ վարչապետն է, որն այս ողբերգական իրավիճակում ամբողջ բեռը կրել է իր վրա։ Դրա համար եմ ասում՝ հին էլիտան, ոչ միայն քաղաքական սեգմենտը․․․ այդտեղ կան մարդիկ, որոնք 20 տարի շարունակ նախկին իշխանությունների նկատմամբ լոյալ լինելու շնորհիվ օգտվել են բարիքներից։ Դա տարբեր շերտի մարդիկ են։ Բազմաթիվ մարդիկ կան, որոնք չեն եղել այն ժամանակ բարիքներից օգտվողների շարքում և այսօր հրաժարականի հարց են բարձրացնում, ես այդ մարդկանց մասին չեմ խոսում։ Այդ մարդիկ իրենց քաղաքացիական իրավունքն են իրացնում։ Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր սպառնում են, պիտակավորում, վիրավորում են, ագրեսիվ են։ Անընդհատ սպառնում են ընդհուպ ֆիզիկապես ոչնչացնել։

Այդ մարդիկ 2018 թվականին զրկվեին իրենց իշխանությունից, իշխանությունը իրենց բարեկեցությանը ծառայեցնելուց, այսինքն՝ հանրային բարիքը մի խումբ մարդկանց շահերին ծառայեցնելուց։ Հին էլիտան ամբողջությամբ միավորվել է, և որպես թիրախ ընտրել է վարչապետին, բայց նրանց գործողությունների վերջնարդյունքը ժողովրդին ծնկի բերելն է։ Իրենք քաղաքական շղարշն են։ Քանի որ նոյեմբերի 10-ի գիշերը չստացվեց հեղաշրջում իրականացնել, նրանք արդեն տեղափոխվեցին քաղաքական հարթություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան