Վազգեն Մանուկյանի մոտ բարդույթ կա լիդերության 96-ից հետո, ուրիշ մեկը չի համարձակվել լիդեր դառնալ. Աղասի Մարգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Օրբելի» կենտրոնի փորձագետ Աղասի Մարգարյանի հետ

-Պարո՛ն Մարգարյան, ընդդիմադիր մեկ տասնյակից ավելի ուժեր ներկայացրել են վարչապետի այլընտրանքային թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Ձեր կարծիքով, եթե նա ընտրվի վարչապետ, կարո՞ղ է հասարակական համերաշխությունը վերականգնվել:

-Ինչպե՞ս ընտրվի:

-«Իմ քայլը» խմբակցությունն ընտրի:

-Շատ լավ է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը, գումարած մեկ խորհրդարանական ընդդիմադիր ուժ՝ ԲՀԿ-ն, ներկայացրեցին վարչապետի իրենց միասնական թեկնածուին, անկախ նրանից, թե ով է թեկնածուն, գոնե հստակություն կա, որովհետև օրեր շարունակ հրապարակի՝ արտախորհրդարանական ընդդիմությունը խոսում էր վարչապետի հրաժարականի մասին, բայց հստակություն չկար, թե իրենց կարծիքով՝ ով է փոխարինելու վարչապետին, հիմա հայտնի է: Բայց ի՞նչ մեխանիզմներով է Վազգեն Մանուկյանը դառնալու վարչապետ, ի՞նչ ճանապարհային քարտեզով, հանրային ճնշման տա՞կ, փողոցի՞ ճնշման տակ, ԱԺ քվեարկությա՞մբ:

-Մոտավորապես նկարագրում են 18 կուսակցությունների սցենարը՝ հասարակական ճնշմամբ ԱԺ-ն ընտրում է նոր վարչապետ:

-Ինչպես ժողովուրդն է ասում՝ ես չեմ դուք եք. տեսնում ենք 18-ի հանրային ճնշումները և նրանց հանրային վիճակը, սա ես դրական կամ բացասական իմաստով չեմ ասում, ոչ էլ ինչ-որ մեկին քննադատելու նպատակ եմ հետապնդում: Մենք տեսնում ենք, որ այդ 16-17 քաղաքական ուժերը չեն վայելում հանրության նկատելի շերտի համակրանքը:

Դուք բացառո՞ւմ եք, որ կան մարդիկ, որ տնից են աջակցում, սգի մեջ են, դուրս չեն գալիս:

-Ես ոչ մի բան չեմ բացառում: Հրապարակում հավաքվող մարդկանց քանակը բացարձակապես հիմք չէ դատելու, որ հասարակության մյուս հատվածը լիովին աջակցում է իշխանությանը: Եթե մարդիկ տարբեր պատճառներից ելնելով տանն են պատերազմ, համաճարակ, բազմաթիվ զոհեր, պատճառները շատ են, դա չի նշանակում,որ նրանք աջակցում են իշխանությանը, առավել ևս հրապարակի քաղաքական ուժերին: Ակնհայտ է, որ Հայաստանում փոխվել է հանրային տրամադրությունների պատկերը՝ համեմատած 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ գործող իշխանությունն այլևս չունի 70 տոկոս աջակցություն, բայց նաև ակնհայտ է, որ հարթակում գործող ընդդիմադիր միավորումը չունի հանրության աջակցությունը: Որպեսզի իրական հասարակական տրամադրությունների պատկեր ստանանք, դա կերևա խորհրդարանական ընտրությունների արդյունքով:

-Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ձևավորվել Վազգեն Մանուկյանի թեկնածության շուրջ կոնսենսուսը։ Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջ քաշող 16 ուժերը շատ տարբեր են նաև գաղափարական առումով՝ Զարուհի Փոստանջյանն ու Խոսրով Հարությունյանը, Գագիկ Ծառուկյանն ու Հրանտ Բագրատյանն իրար կողք են հայտնվել։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է առաջադրվել հենց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:

-Ինձ թվում է ոչ թե կոնսենսուս է կայացել, այլ երևի Վազգեն Մանուկյանը միակն է, որն ուզեցել է վարչապետ դառնալ: Ինձ համար զարմանալի է նրա թեկնածությունը, պետք է հաշվի առնել մի շարք իրողություններ. Մանուկյանն այլևս այն գործիչը չէ, ինչպիսին նախկինում էր, նույնիսկ 90-ականների վերջին Մանուկյանն այլևս քաղաքական դաշտի էական խաղացող չէր: 96թ. հետո Վազգեն Մանուկյան քաղաքական գործչի մոտ բարդույթներ կան՝ լիդերության և այլն, բայց այսօր երբ որ այդ 16-17 ուժերը միասնական թեկնածու են առաջադրում, զարմանալի է,  որովհետև չեմ կարծում, թե Մանուկյանն այն քաղաքական գործիչն է, որը կարող է առաջնորդել հրապարակի ընդդիմությանը:

-Բայց նա երևի թե իրենցից ամենափորձառուն է:

-Ինձ թվում է ոչ թե փորձառության մասին է խոսքը, այլ այն մասին, որ որևէ մեկը չի փորձել համաձայնել ստանձնել այդ դերակատարությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան