Քաոս ստեղծել փորձող ուժեր կան. հրահրում են դրսից. Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի հետ

– Ընդդիմադիր տասնյակից ավելի կուսակցություններ այսօր ներկայացրին վարչապետի իրենց թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Ի՞նչ կարծիք ունեք։

– Ես նախ ասեմ՝ ինչ պատկերացում ունեմ արտահերթ ընտրությունների մասին, հետո ավելի հեշտ կլինի հասկանալը՝ ինչ կարծիք կարող եմ ունենալ Վազգեն Մանուկյանի թեկնածության վերաբերյալ։ Եթե վարչապետի թեկնածուն այլմոլորակային է՝ շահագրգիռ կողմ չէ, ինքն ընդհանրապես հայկական իրականությունից կտրված մարդ է, որը որևէ շահ չունի, կարող է օբյեկտիվորեն կազմակերպել ընտրությունները, իսկ եթե ոչ, ուրեմն այդպիսի մարդը ներկայացնում է որևէ խմբի շահ։ Եթե նրանք կողմնակիցներ են, ինչ-որ շարժման անդամներ են, նրանք չենք կարող լինել օբյեկտիվ։ Եթե սուբյեկտիվ է լինելու վարչապետի պաշտոն զբաղեցնողը, տիրապետելու է քաղաքական ռեսուրսների, ուրեմն նա դա կաշխատեցնի իր խմբի, իր կուսակցության, կողմնակիցների օգտին։ Եթե այդպես է, ես այդ դեպքում համաձայն եմ, որ մնա Նիկոլ Փաշինյանը վարչապետ՝ ինքը կազմակերպի արտահերթ ընտրությունները, որովհետև ես չեմ ուզում, ու Հայաստանը հետ գնա, այսինքն՝ եթե հիմա հեղափոխությունը կանգ է առել, բարեփոխումները չեն կատարվում, ուրեմն՝ կանգ առած հեղափոխությունից պետք չի հետ գնալ։ Ա՛յ, կանգառ տվող հեղափոխական Նիկոլ Փաշինյանը թող երկրորդ անգամ կազմակերպի ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային ընտրություններ։ Այս դեպքում Վազգեն Մանուկյանը շահագրգիռ կողմ է․ իր խմբի՝ տասից ավելի կուսացությունների շահերի պաշտպանը կլինի՝ հենց որ դարձավ վարչապետ։

– Ընդդիմությունն ասում է, որ հասարակական ճնշման միջոցով իրենք կհասնեն նախ Փաշինյանի հրաժարականին, ապա և Ազգային ժողովն ընտրի իրենց թեկնածուին։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն են հասարակական իրական տրամադրությունները։

– Նրանք, ովքեր հրապարակում են, և եթե արդեն հայտարարել են՝ Վազգեն Մանուկյանի թիմը, նրանք հասարակությունը չեն, հասարակության մի մասն են, և ըստ վերջին ընտրությունների արդյունքների՝ մարգինալ մասն են։ Նախորդ ընտրություններում այդ ուժերը մարգինալ են եղել՝ լուսանցքային։

– Պատերազմն այդտեղ ոչինչ չփոխե՞ց։

– Պատերազմը շատ բան է փոխել, բայց մենք չգիտենք՝ ինչ է փոխել։ Գուցե նրանք ավելի ցածր վարկանիշ ունեն։ Մենք չգիտենք, մենք ունենք վերջին ընտրությունները և ունենք այն, որ, օրինակ, Հայոց բանակը հավատարիմ է իր երդմանը։ Դա չափազանց կարևոր բան է, մարդիկ, որոնք պատերազմի մասնակիցներ են և այս աղետը տեսել են։ Դա շատ ծանր բան է, զինվորականները դա տեսել ու ապրել են 44-45 օր։ Նրանք հավատարիմ են երդմանը, նրանք հավատարիմ են գերագույն գլխավոր հրամանատարին, ակցիաներ չկան նրա դեմ, ակցիա չկա Նիկոլ Փաշինյանի ցուցանիշի դեմ բանակի կողմից։ Նրանք կարգապահ են, հենց որոշում են, լինում է։

Օրինակ՝ 2018 թվականի մայիսին խաղաղապահ զորամասը՝ զորքերի ընտրանին, ակցիայի մասնակցեց և ՊՆ-ն նրանց չպատժեց, որովհետև համաձայն էր։ Այսինքն՝ մի վաշտը, գումարտակը կարող է ամեն ինչ փոխել։ Մենք ունենք մի քանի ցուցանիշ, առաջինը՝ բանակը, որ հավատարիմ է հայրենիքին և երդմանը, երկրորդը՝ նախորդ ընտրությունների ցուցանիշները, երրորդը՝ որ երկիրը կառավարվում է, անկախ նրանից, որ ուժեր կան՝ փորձում են քաոս ստեղծել՝ համագործակցելով դրսից և ներսից։ Դրսից ակնհայտորեն՝ հայերենով, ռուսերենով, թուրքերենով, անգլերենով հրահրողներ կան, Հայաստանում գրաքննություն չկա, մենք դա տեսնում և լսում ենք, և ներսից նրանց գործընկերներն են, բայց Հայաստանում քաոս չկա, Հայաստանը անկառավարելի երկիր չի։ Հասարակությունը, իհարկե, նախապատերազմյանը չի, բայց ես կարծում եմ՝ «Իմ քայլը» քաղաքական շարժումը և Նիկոլ Փաշինյանը պարտավոր են իրենց գահավիժող վարկանիշը չթողնել, որ հասնի հատակին, ժամանակին անցկացնեն նոր ընտրություններ, վստահության հանրաքվե լինի։ Նիկոլ Փաշինյանը շանս ունի․ մենք՝ հայերս, նրան շանս ենք տալիս, ասում ենք՝ անցկացրու արտահերթ ընտրություններ, դա կլինի նաև վստահության հանրաքվե քո կուսակցության համար, ինչ ստանաս՝ հենց դա ես դու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան