Ալիևը վաճառեց Ադրբեջանի ինքնիշխանությունը․ սա Ադրբեջանի վե՞րջն է․ The National Interest

Լուրեր

02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
Բոլորը

Ադրբեջանցիները կարող են տոնել նոյեմբերի 10-ը՝ որպես Հայաստանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի պատերազմում իրենց հաղթանակի օր, որն իրականում Ադրբեջանի իրական անկախության վերջի սկիզբն է։ Այս մասին գրում է The National Interest-ը՝ անդրադառնելով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ համաձայնությանը։

Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանը պարտվել է պատերազմում, Ալիևը՝ հաղթել, բայց Ադրբեջանը պարտվել է։

«Ադրբեջանի դրոշները կարող են ծածանվել Շուշիում և Քելբաջարում, բայց Ալիևի հաղթանակը տրվեց Ադրբեջանի անկախության հաշվին։ Սեփական իշխանությունն ամրապնդելու, կնոջ ու որդու՝ իրեն հաջորդելը երաշխավորելու համար Ալիևը վաճառեց Ադրբեջանի ինքնիշխանությունը»,- գրում է պարբերականը՝ հավելելով, որ ռուսական զորքերը հիմա Ադրբեջանում են։

Նշվում է, որ նրանք ապահովում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի պահպանումը, սակայն տարածաշրջան ռուսական զորքերի վերադարձը Պուտինի վաղեմի երազանքն էր, որը քայլ առ քայլ նա վերադարձնում է նախկին սովետական երկրները։ Միգուցե Ալիևն էլ վստահ է զգում ռուսական զորքերի մուտքով՝ ամրապնդելով պատերազմի ընթացքում իր ու թուրքական ուժերի ձեռքբերումները, բայց Ալիևը մոռանում է, որ երբ ռուսական զորքերը արագորեն մտնում են, հազվադեպ են դուրս գալիս։

Հոդվածագիրը գրում է, որ թուրքերն էլ հազիվ թե գնան Ադրբեջանից։ Ադրբեջանի պատերազմի նպատակը ԼՂ-ն ու հարակից շրջաններն են, բայց Թուրքիայի շարժառիթն այլ է։

«Էրդողանն ու իր ռազմական ինտելեկտուալները՝ Դողու Փերինչեքի նման, երկար ժամանակ պանթյուրքական հավակնություններ ունեն, նրանք մշակութային, տնտեսական, քաղաքական կապերով Թուրքիան կապել են Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ։ Սակայն Հայաստանը, խանգարում է Էրդողանի ամբիցիաներին, ինչպես նաև Վրաստանը, քանի որ ֆիզիկապես բաժանում է Թուրքիան թյուրքական պետություններից»,- ասվում է հոդվածում։

Հրադադարի համաձայնագիրն էլ, ըստ հրապարակման, Թուրքիային միջանցք է տալիս Հայաստանի տարածքում, չնայած դրա մեխանիզմները պարզ չեն, նաև Թուրքիան զորք է ուղարկում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն։

The National Interest-ը գրում է, որ թուրքական հատուկ ջոկատայինները Բաքվում են, թուրքական F-16 կործանիչներն էլ մնում են Ադրբեջանի բազաներում։ Ալիևը կարող է Էրդողանին նայել որպես ընկերոջ, սակայն Էրդողանն Ալիևին տեսնում է որպես նպատակին հասնելու միջոց։

Բացի այդ, կա նաև սիրիացի վարձկանների հարցը․ Թուրքիան նրանց տեղափոխել է Ադրբեջան, Ալիևը՝ ընդունել։ Սակայն հիմա Ալիևը չի կարող նրանց ստիպել հեռանալ, եթե նույնիսկ շատ ցանկանա։ Թուրքիան ինչպես վարձկաններին ուղղորդեց հայերի դեմ, այնպես էլ կարող է հեշտությամբ օգտագործել ադրբեջանցիների դեմ, որոնք դեմ կլինեն Թուրքիայի նպատակներին։

Վերջնարդյունքում, ըստ հոդվածագրի, ադրբեջանցիները կարող են տոնել նոյեմբերի 10-ը՝ որպես Հայաստանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի պատերազմում իրենց հաղթանակի օր, բայց երբ տոնական օրերն անցնեն, նրանք պարզապես կհասկանան, որ սա Ադրբեջանի իրական անկախության վերջի սկիզբն է և երկրի ենթակայության սկիզբը ռուսական ու թուրքական սուվերենության հանդեպ։

Էմմա Չոբանյան