Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Լուրեր

06.05.2024 | 12:07
Ուրեմն մենք էլ ամենաչոր ձևով պիտի մոտենանք հարցին, խաղուպար չի․ Ավինյանը՝ վթարային շենքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 12:02
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.05.2024 | 11:55
Բացի փոշեկլանիչ ցանցերից, ստուգեք նաև օդի աղտոտվածությունը չափող սարքերը․ Ավինյանը հանձնարարական տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 11:48
Կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 11:43
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը․ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 11:41
«Վայ, վայ, վայ․․. պարո՛ն Առուստամյան, շատ դժգոհ եմ, աննկարագրելի». Ավինյանը՝ ճաքալցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 11:36
Գրագետ կահավորվել է Վարդանանց փողոցը, կարո՞ղ ենք ստանդարտ դարձնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 11:28
«Էլեմենտար քթի ծակ ա, ինտերնետ չունե՞ն, եղանակի տեսությունը նայեն»․ Ավինյանը՝ փոսալցնող ընկերության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 11:22
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն մայիսի 10-ին Ալմաթիում
06.05.2024 | 11:21
«Շինարարը որոշել ա Ողջաբերդի բետոնե հենապատը փոխել, սաղ տվել քանդել ա. նորմերը չեն պահպանվել»․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 11:13
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 11:10
Կիրանցի հատվածում ականի պայթյունից վիրավորված զինծառայող կա
06.05.2024 | 11:08
Աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի գործարկումը՝ ՈՒՂԻՂ
06.05.2024 | 11:02
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2024 | 10:56
Գյումրիում անցկացվել է «Gyumri Game Conference»-ը
Բոլորը

«Հարգելի ընկերներ ու գործընկերներ։ Հաշվի առնելով երկրում ստեղված աղետալի ու օրհասական վիճակը, գիտակցելով որ ազգի, ազգային պետության կայացման գերնպատակը վեր է անհատական, խմբակային, քաղաքական և այլ նմանատիպ շահերից, որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի(փոխմարզպետի) իմ պաշտոնից։ Այս պաշտոնը պետականաշինության, ռեֆորմների, քաղաքական որոշումների կայացման որևէ լծակ իր մեջ չի պարունակում, միաժամանակ կաշկանդելով իմ գաղափարական, քաղաքացիական ազատ գործունեությունը։ Հասկանում եմ, որ նախկին ու ներկա, սև ու սպիտակ, կուսակցական ու կլանային բաժանումները մշտապես մասնատելով, պառակտելով ազգային ամբողջականությունը, չեն լուծել և չեն էլ կարող լուծել մեր առջև ծառացած խնդիրները, այդ իսկ պատճառով այժմ իմ ողջ կարողությունները ներդնելու եմ ազգային ինքնության և դրա հիմք հանդիսացող ազգային արժեհամակարգի վրա հիմնված նոր պետականության կերտման աշխատանքներին։ Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր իմ գործընկերներին, ովքեր այս ընթացքում վստահել էին ինձ ու որոնց հետ աշխատել եմ՝ փորձելով օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։

Իրավիճակը ստիպում է մեզ գնալ արմատական փոփոխությունների, փոխմարզպետի պաշտոնից հրաժարումը ոչ թե պատասխանատվությունից խուսափելու ձև է, այլ ընդհակառակը՝ պատասխանատվություն ստանձնելու և ստեղված իրավիճակից հաղթական ելքեր ու քայլեր գտնելու այլընտրանք չունեցող միջոց։

Աստված մեզ օգնական, ամեն ինչ դեռ առջևում է»։