ԵՄ Խորհրդի նախագահն ակնկալում է ՌԴ-ի և Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ քաղաքականություն վարել․ DW

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարծում է, որ Եվրամիությունը պետք է առաջարկի ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենին՝ միասնական քաղաքականություն մշակել Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Թուրքիայի և այլ պետությունների հանդեպ։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, Միշելը պնդում է Միացյալ Նահանգների ու Եվրամիության միջև առևտրային պատերազմի շուտափույթ դադարեցման և դրա հետևանքով առաջացած մաքսային հարկերի վերացման վրա։ «Բրյուսելը պետք է Վաշինգտոնին առաջարկի «առևտրի դրական օրակարգ»»,- համոզված է Շառլ Միշելը:

Առևտրից բացի՝ նա ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության կարևոր կետերից է համարում կլիմայի պաշտպանությունը, բազմակարծության քաղաքականությունը, խաղաղության ապահովումը և COVID-19 համաճարակի դեմ պայքարը։ Այս առումով ԵՄ Խորհրդի նախագահն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կաջակցի ամբողջ աշխարհում պատվաստանյութերի արդար բաշխմանը: Միաժամանակ, երկու կողմերը պետք է աշխատեն վերաբացել իրենց սահմանները տուրիստական ​​ճանապարհորդությունների համար, երբ համաճարակաբանական իրավիճակը թույլ տա:

Շառլ Միշելը նաև մատնանշել է Բրյուսելի և Վաշինգտոնի ընդհանուր շահերը կիբերանվտանգության, հակաահաբեկչության և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցում:

Տաթև Ֆռանգյան