Այս 2,5 տարվա ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ 3 ռեժիմներն իրար գումարած․ Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
Բոլորը

Եթե ես լինեի պետության ղեկեվար, և այսպիսի ձախողումներ ունենայի, տայի 5000 զոհ, երկրի կեսը նվիրեի, ես ինքնասպան կլինեի: «Հանրային համերաշխության հաստատման ուղին. քաղհասարակության դերը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Այս 2,5 տարվա ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ երեք ռեժիմներն իրար գումարած՝ և՛ կոռուպցիայի տեսակետից, և՛ գաղտնի հավելավճարների, որ հետո պարզվեց պարգևավճարներ են: Մեկ անձից բազմաթիվ գնումներ, ՍՈւ-երի գնումը, որը հստակ կոռուպցիա էր, «պատրոն Դավոյի» հետ կապված հարցը, ծխախոտային մաքսանենգության հարցերով որևէ քննություն չեղավ»,- նշեց Իշխանյանը։

«Ամբողջ ազգականներով մտան Ազգային ժողով։ Ժամանակին քննադատում էինք Մանվել Գրիգորյանին՝ տղային քաղաքապետ դարձելու համար, նույն բանը Սասուն Միքայելյանն արեց։ Նախորդ իշխանությունները հանցագործ լինելով հանդերձ՝ Արցախ էին ազատագրել, սրանք այդ հաղթանակները մսխեցին ու հանձնեցին»,- ասաց Իշխանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: