Կգա ժամանակը՝ կիմանաք, իսկ դա հեռու չէ. Մելքումյանը՝ վարչապետի թեկնածուի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ձուկը գլխից  է հոտել, ամեն ինչ որոշվում է բարձրագույն  բուրգում։ Մինչև վերևի նստածի հարցերը չլուծվի, ներքևներում հարց լուծել հնարավոր չի լինի, եթե կլուծվի այդ հարցը, կունենանք նոր իրականություն»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամից ծածուկ պայմաններում դրամական փոխանցումներ են արվել կառվարություն, բայց, օրինակ, Ֆինանսաների նախարարությունում պարգևավճարներ են բաժանվում, մինչդեռ այդ նույն նախարարությունից ընդունում են, որ պետբյուջեն ճեղքվածք ունի:

Դիտարկմանը, որ իշխող ուժը նշում է, որ վարչապետի հրաժարականի հանրային պահանջ չկա և ընդդիմության հանրահավաքները լայն արձագանք չգտան, Մելքումյանը նշեց. «Հանրահավաքում ոչ թե մարդկանց քանակն եմ գնահատում, այլ որակը, այնտեղ կտեսնենք մտավորականների, մշակույթի գործիչների: Այսօր ես շնորհակալություն հայտնեցի ԵՊՀ գիտխորհրդին և ԳԱԱ նախագահությանը, որոնք  քաղաքական խիզախություն ցուցաբերեցին՝ պահանջելով վարչապետի հրաժարականը»:

«Կգա ժամանակը՝ կիմանաք, իսկ դա հեռու չէ»,- նշեց Մելքումյանը՝ անդրադառնալով հարցին, թե ով կարող է լինել վարչապետի թեկնածուն:

Մանրամասները՝ տեսանյութում: