Ասել, որ իշխանությունը պարտվել է և պետք է հեռանա՝ տրամաբանական չէ. Արփի Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Այս պատերազմում մենք պարտվել ենք: Կան մարդիկ, որոնք ասում են, որ պարտված իշխանությունը այլևս չի կարող լինել իշխանություն: Ես համաձայն չեմ: Ասել, որ իշխանությունը պարտվել է և պետք է հեռանա՝ տրամաբանական չէ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ հավելելով, որ իշխանությունը բազմաթիվ անելիքներ ունի:

«Մեր ընդդիմախոսներն ասում են, որ պարտված վարչապետը պետք է հեռանա, կարծիք են հայտնում, որ պարտությունը որբ է, սակայն այս պարտությունը որբ չէ: ՀՀ վարչապետը ԱԺ ամբիոնից խոսել է պատասխանատվության մասին: Որևէ մեկը պատասխանատվությունից չի փորձում խուսափել: Այս ամենին քաղաքական աստառ տալը իրավիճակին ոչ համապատասխան եմ համարում»,- ասաց պատգամավորը:

Արփի Դավոյանը նաև ընդգծեց, որ ռազմական դրությունը որևէ կապ չունի քաղաքական գործընթացների հետ: Նրա խոսքով՝ ռազմական դրության պահպանումը որևէ կերպ ինքնանպատակ չի կարող լինել և կապված չէ որևէ ներքաղաքական իրադարձության հետ, ընդամենը կապված է հետպատերազմյան գործողությունների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: