Արթուր Ղազինյանը պետական դավաճանության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազությանը

Լուրեր

06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
06.05.2024 | 23:00
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում
06.05.2024 | 22:55
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման հանդիսավոր արարողություն՝ ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում
06.05.2024 | 22:48
Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին 1,6 միլիոն մարդ է մասնակցել
06.05.2024 | 22:35
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
06.05.2024 | 22:23
Նոր Արեշ 50-րդ փողոցում Ողջաբերդ գետի հունի վերականգնումից հետո իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ
06.05.2024 | 22:09
Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
06.05.2024 | 21:57
Միջազգային կազմակերպությունները Բրիտանիայի ԱԳ նախարարին կոչ են արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ազատ արձակելու համար
06.05.2024 | 21:44
Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը
06.05.2024 | 21:32
Կատարվում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մետաղական արգելափակոցների վերականգնման աշխատանքներ
06.05.2024 | 21:23
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
06.05.2024 | 21:11
«Ափդեյթ 4. երգվող երգեր». կմշակվի և կկատարվի Գեղարքունիքի մարզից հավաքագրված 10 երգ
06.05.2024 | 21:07
Բուդապեշտում ավարտվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Բոլորը

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Գլխավոր դատախազություն՝ պետական դավաճանության մասին: «ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածը՝ պետական դավաճանությունը, Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ այս ծավալով կիրառվում է առաջին անգամ, որն առերևույթ կատարվել է բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Ղազինյանը։

«2020թ. նոյեմբերի 17-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պաշտոնին նշանակվելուց ընդամենը 4 օր անց վարչապետին, իսկ դրանից մի քանի օր անց Ազգային անվտանգության խորհրդին ներկայացրել է ռեգիոնում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և ՀՀ ԶՈՒ կարողությունները: Նշել է, որ ՀՀ արտաքին անվտանգության վտանգ է սպառնում ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի կողմից, և հայտնել, որ ՀՀ ԶՈՒ կարողությունները չեն կարող դիմակայել այդ հարձակմանը: Խնդրել է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանխելու կամ հետաձգելու համար»,- ասաց Ղազինյանը հավելելով, թե ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ենթադրաբար կատարել են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված մի շարք հանցանքներ, այդ թվում՝ պետական դավաճանություն և պետական գաղտնիքի հրապարակում և պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Ղազինյանը նշեց, որ ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածով նախատեսված արարքի օբյեկտ են հանդիսանում ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում ձևավորվող հասարակական հարաբերությունները, որոնք կոչված են ապահովել ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Հանցագործության օբյեկտիվ կողմն է ՝ օտար թշնամական պետության կամ նրանց ներկայացուցիչների հետ պաշտոնատար անձանց ակտիվ և համատեղ գործողությունները, որոնք կատարվել են ի վնաս ՀՀ ինքնիշխանության, իսկ սուբյեկտներն են ՀՀ արտաքին քաղաքականության, պաշտպանության և ներքին և արտաքին անվտանգության համար պատասխանատու մի խումբ պաշտոնատար անձինք, որոնց նույնականացումը պետք է իրականացվի վարույթն իրականացնող մարմնի կողմից։