Հայկական ԱԷԿ-ում սկսվել են ռեակտորի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքները

Լուրեր

01.05.2024 | 23:43
Կիրանցում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:37
Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:32
Լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր ա, քան վատ երաշխավորը, անգամ՝ լավ երաշխավորը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:30
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպության անվանելու համար հայտնվել է իշխող ուժի քննադատության թիրախում
01.05.2024 | 23:24
Մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:13
Էդ ֆորպոստացումը դրսից ա՞ տեղի ունենում, թե ներսից. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:02
Սահմանի վրա մենք ՊՆ դիրքեր չենք ունենալու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 23:00
Շվեդիայի ոստիկանությունը խոսել է «Եվրատեսիլ»-ին սպառնացող վտանգների մասին
01.05.2024 | 22:48
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.05.2024 | 22:45
ՀՀ ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:40
Ինչու է սահմանազատումը սկսվել Տավուշից. Փաշինյանի մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.05.2024 | 22:37
Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. Փաշինյան
01.05.2024 | 22:22
Թուրքմենստանում պաշտոնյաներին պարտավորեցրել են նախագահ Բերդիմուհամեդովի և նրա հոր պատկերով ժամացույցներ գնել
01.05.2024 | 22:11
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքներ: Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները ռուսաստանյան մասնագետների հետ միասին կհավաքեն ռեակտորի թրծման կայանքը, կկատարեն դրա համապարփակ ստուգումն, ինչպես նաև ռեակտորի կորպուսի անհրաժեշտ հաշվարկները և նյութագիտական ուսումնասիրությունները:

«Թրծման աշխատանքներն իրականացվում են «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքված՝ Հայկական ԱԷԿ-ի արդիականացման և անվտանոգության մակարդակի բարձրացմանն ուղղված պայմանագրի շրջանակներում: Ռեակտորի թրծումը կմեկնարկի 2021 թվականին կայանում պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների ընթացքում։ Այդ աշխատանքները նախատեսված է իրականացնել մայիս-հոկտեմբեր ամիսներին։ Ռեակտորի թրծման աշխատանքների կապակցությամբ ՊՆՎ-2021 կտևի սովորականից ավելի երկար՝ շուրջ 140 օր։
Ռեակտորի թրծումը համարվում է մետաղի վերականգնման ամենաարդյունավետ միջոց․ ռեակտորի իրանը թրծման կայանքի օգնությամբ տաքացվում է մինչև 475 աստիճան, պահվում այդ ջերմաստիճանում 150 ժամ, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Այս գործողությունը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը 80-ից 85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին, այսպիսով երկարացնել դրա շահագործմամ ժամկետը։

Թրծման աշխատանքները կացնկացվեն «Ատոմէներգորեմոնտ» ԲԸ մասնագետների մասնակցությամբ։ «Ատոմէներգորեմոնտ»-ը Ռուսաստանի ամենամեծ ընկերությունն է ատոմակայանների տեխնիկական սպասարկման, սարքավորումների վերանորոգման և արդիականացման ոլորտում։ Ընկերությունը ВВЭР տիպի ռեակտորների իրանների վերականգնողական թրծման և հետթրծման մեծ փորձ ունի։

Ռեակտորի թրծման տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է Նովովորոնեժյան ԱԷԿ-ում (Ռուսաստան)։ Ռեակտորի թրծումն իրականացվում է բոլոր ատոմակայաններում, որտեղ երկարաձգում են կայանի շահագործման ժամկետը: Թրծման աշխատանքներ են իրականացվել ВВЭР-440 տիպի ռեակտորիների վրա Կոլսկայա (Ռուսաստան), Ռովենսկայա (Ուկրաինա), «Կոզլոդույ» (Բուլղարիա) և «Լովիսա» (Ֆինլանդիա) ԱԷԿ-ներում»,- ասված է ԱԷԿ-ի տարածած հաղորդագրությունում: