«Մեկը չկա՞ր բանակում չծառայած, բանակից չհասկացող Նիկոլին բացատրեր»․ Վահան Բադասյանը փակագծեր է բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի հետ

-Մի քանի օր է՝ անհետ կորածների հարազատները ՊՆ-ից, կառավարությունից տեղեկություններ են խնդրում։ Ի՞նչ եք կարծում, ինչ պատկերի հետ գործ ունենք և ինչու այդ մարդկանց պատերազմի ավատից հետո էլ չի տրվում տեղեկություն հարազատների մասին։

-Առաջին օրերին մարտը եղել է շատ խիստ դաժան և մեզ անծանոթ։ Կանոնավոր զորքը մի կերպ դիմանում էր՝ զոհեր տալու և տեխնիկայի կորստի գնով։ Առաջին օրն իրենք տանկային ճեղքում են արել, ու մարտական զրահապատ մեքենաներով իրենք նաև դեսանտ էին բերել։ Անցել են մեր թիկունքում գտնվող տանկային խրամատները և այնտեղ կանգ են առել, լցրել են, հետո անցել են։ Մեր բանակն այդ ընթացքում հասցրեց խոցել «ֆագոտներով», հակատանկային «կորնետներով», «շտուրմներով»։ Միայն առաջին օրը առաջնագծի երկարությամբ հակառակորդի 165 տանկ և մարտական մեքենա էր «վառված»՝ ամեն ՀՄՄ-ի մեջ տասը դեսանտային կար։ Պատկերացրեք՝ ինչքան զոհ տված կլինեն իրենք։ Երրորդ օրը, երբ Հայաստանի զինկոմիսարիատից առանց կցագրման․․․ զինկոմիսարիատները պետք է ճիշտ աշխատեին և տվյալ զորամասին որպես կցագրում ուղարկեին՝ սպաներով և փաստաթղթերով, որպեսզի նրանք խառնվեին զորքին և հրամանատարը որոշեր մոբիլ ռեսուրսից ում որտեղ է տեղաշարժում։ Այն տպավորությունն էր, որ սրանք առանձին բանակ են, նրանք՝ առանձին։ Եվ այդպես էլ առանձին տարան-մտցրեցին խրամատները։ ՀՀ-ի և Երևանի տարբեր տեղերից գնացած մարդիկ միանգամից մարտը տեսնելով՝ խուճապի մատնվեցին, որովհետև այնտեղ մահ էր, ուղղակի մահ էր։ Դուք չեք պատկերացնում, թե «Բայրաքթարը» օր օրի վրա ինչ «օյին» էր դնում մեր գլխին։ Երրորդ օրից սկսած մեր բանակում խուճապ սկսվեց։ Խուճապը տարածվեց նաև զորքի մեջ և արագ կերպով խուճապը վերածվեց բարոյալքման, և այդ մարդկանց մի մասը հետ դարձավ Երևան։ Իրենք կամավոր էին, ասում էին՝ մենք կամավոր ենք, ինչպես եկել ենք, էնպես էլ զենքը հանձնում ենք, հետ դառնանք։ Եթե նրանք լինեին կցագրված, նրանք նման ձևով չէին վարվի։

-Այսօր շատերը հարցեր են տալիս Շուշիի անկման մասին, մոռանալով Հադրութը։ Դուք կռվել եք այդ ուղղությամբ։ Հադրութ քաղաքը ԼՂԻՄ կազմում էր, բայց այսօր ադրբեջանական զավթման տակ է։ Ի՞նչ հանգամանքներում է Հադրութն անցել Ադրբեջանի զավթման ներքո։

-Ես միանշանակ ասեմ՝ խուճապը վերը նկարագրած սխեմայով։ Հադրութում այդ ժամանակ անընդհատ կար 700-ից մինչև 1500 կամավոր։ Բայց դա զորք չէր, դա միայն համազգեստ հագած և «Կալաշնիկովի» ավտոմատ բռնած մակետներ են եղել հիմնականում, եղել են ամբողջովին բարոյալքված։ Ուղարկում էիր իրենց դիրքեր, հետո պարզվում էր նրանք չկան, փախուստի են դիմել։ Երբ մարտական ոգին չկա, խուճապը կարող է վերածվել անասելի կորստի։ Հիմա՝ ինչպես Նժգեհն է ասել՝ պատերազմի ելքերը չեն որոշել երբեք մարդկության քանակը, զենքի տեսակը և մետաղի քանակությունը, մարտի ելքը որոշում է զինվորի մարդական ոգին և կազմակերպվածությունը, և կողմերից մեկի հոգեբանական հավասարակշռության վրա ազդել կարողանալն է։ Եթե դու ազդում ես նրա հոգեբանական հավասարակշռության վրա, նա մատնվում է խուճապի, իսկ խուճապը բերում է անասելի կորուստներ։

-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հադրութի մասով մի դրվագ պատմեց, թե 1500 հոգի փախչում էին Հադրութից մի քանի տասնյակ դիվերսանտի առաջ, և ինքն է գնացել աղաչել, որ պետք է ոչնչացնենք խմբավորումը։ Հարությունյանի միտքն այն է, որ տեղում անհրաժեշտ դիմադրություն չի եղել։ Ի՞նչ եք Դուք տեսել։

-Միանշանակ ես դա խուճապի հետ եմ կապում։

-Դուք ծնունդով Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղից եք, որը ևս ադրբեջանական զավթման տակ է այսօր։ Լավ եք տիրապետում տեղանքին, որը գերազանցապես լեռնային է։ Ինչպե՞ս է Ադրբեջանի բանակը հասել Հադրութ, ի՞նչ է ասում աշխարհագրությունը։

-Ես այդ ժամանակ դեռ վիրավորված չէի և ճեղքումը եղել է։ Ես դեռ չէիր վիրավորվել։ Ես վիրավորվել եմ ամսի 4-ին, ամսի 6-ին ես մարդ չէի կարողանում գտնել, որպեսզի ուղարկեմ Խորհատ կոչվող տեղամաս՝ Հադրութի վերևի բարձունք, որից հետո Ցոր գյուղն է, հետո Բանաձորն է և Ջաբրայիլը։ Ես մարդ չէի գտնում, որ ուղարկեմ Սարիշեն, իսկ մեր գյուղացիներից բաղկացած մի ջոկատ կար, որ Խանձաձորը պաշտպանել են և մինչև հիմա էլ այնտեղ են՝ Դիզափայտ են բարձրացել և բարձունքից հսկում են տարածքները։ Այնտեղ ճակատամարտ է եղել, ոչնչացրել են թշնամու մեկ-երկու մեքենա և խփել են մեկ գնդապետի, ում դիակը վերցրել են։ Միակ մարտը եղել է հենց այդ տարածքում։

-Այսինքն՝ Հադրութ քաղաքը շրջապատող բարձունքներն անպաշտպա՞ն են եղել։

-Այո, հիմնականում անպաշտպան եեն եղել։ Ես վիրավորվել եմ, և գիտակցության եմ եկել հինգերերդ կամ վեցերորդ օրը հիվանդանոցում և ինձ պատմել են, որ այնտեղ մարդ չկար և ընդհանրապես՝ անհնար էր որև մեկին ուղարկել, «պոլկում» գտնվում էր 700 հոգի, Հադրութում՝ 400-500 հոգի, պաշտպանական այլ շրջաններից մոտավորապես 1500 հոգի, և կամավորականների գնալուց հետո դարձել են շուրջ 3000-4000 հոգի։ Հադրութն արդեն չկար՝ ընկած էր, Սարիշենից և Խորհատից դեպի Թաղասեռ ճանապարհով եկել են ընդամենը 3 մեքենայով՝ 60 մարդ, և նրանք տարածվել են ամբողջ Հադրութով, «աչիստկա» են արել, Հադրութում արդեն մարդ չկար։ Հետո թուրքերը պլան են մշակել, շատացել են և հակառակից կողմից՝ Տողի ենթաշրջանով էլ են մտել, և այնտեղ խուճապ առաջացրել և Թութակ տեղամասում գտնվող Հադրութի պաշտպաններին սպառնացել, որ կշրջափակեն։ Հետո վերցրել են Դրախտիկը՝ դեպի Կարմիր շուկա ճանապարհը, և մնացել են մեկ ուղղությամբ՝ Մեծ Թաղլարից դեպի Թաղավարդ ճանապարհն է  մնացել իրենց։

-Քաղաքների և գյուղերի տարհանում պե՞տք է իրականացվեր, թե՝ ոչ։ Երկու մեկնաբանություն կաեթե կռվողն իմանա՝ թիկունքում իր ընտանիքն է, իր գյուղն է, դա ուրիշ կռիվ է, այլ բան է՝ երբ ընտանիքը Երևանում է, մոտիվացիան լրիվ այլ է։ Բայց նաև կա բացատրություն, որ այդպիսով կյանքեր են փրկվել։ Ճի՞շտ որոշում էր բնակավայրերի տարհանումը։

-Տարհանումը սխալ է։ Ես դա դեռ նախորդ պատերազմի փորձից եմ ասում։ 90-ականներին երբ մենք տարհանեցինք Հադրութը, ես՝ դիրքերում, գալիս էի Հադրութ և վախենում էի՝ շունչ արարած չկար, ես վախենում էի Հադրութի մեջ։ Ես էլ էի իմ երեխային ու կնոջս տարհանել, մենք եկանք Հայաստան և հետ տարանք։ Դա 92 թվականի աշնանն էր։ Սխալ էր Ստեփանակերտի տարհանումը։ Դա խուճապ առաջացրեց Արցախի մյուս բնակավայրերում և Շուշիի պաշտպանների շրջաններում, և կարծես թե զինվորը ուզում էր հանձնել։ Խուճապը փոխանցվել է հրամանատարությանը։ Մենք պարտված կողմ ենք և ամեն մի հնար կմտածենք մեզ փրկելու համար, որ այսպես էլ պետք է լիներ։ Եվ պիտի պաշտպանվենք էլի։ Շուշիի պաշտպաններն այնտեղ էին, շտապեցին հայտնել, որ Շուշին հանձնված է, բայց Շուշիի պաշտպաններն այնտեղ էին։ Ադրբեջանցիները սկզբից Շուշի մտել են մի քանի հարյուր հոգով։ Ընդհանրապես՝ Շուշիի օպերացիան եղել է ավանտյուրա թուրքերի կողմից։ Իրենք ընտրել են ամենաբարդ ճանապարհը՝ Հադրութի անտառներով, Մեծ Թաղլար գյուղով, անտառային ճանապարհներով և կածաններով եկել-հասել են Ավետարանոց, որտեղից՝ Քարինտակ և Քարինտակից բարձրացել Շուշի։ Իրենք հատուկ տեխնիկայի կիրառմամբ արագ ճանապարհ են կառուցել։ Բայց մեր զորքի մեջ չի եղել մի մարդ, որ տաներ մինա դներ այնտեղ՝ ականապատեր։ Դա չի եղել։

-Դուք Շուշիի օպերացիան ավանտյուրա անվանեցիք, ինչո՞ւ։

-Այո, դա եղել է ավանտյուրա, մոտավորապես 200 հոգի հասել են էնտեղ և խուճապ առաջացրել 2000 հոգու մեջ։

-Ըստ պաշտոնական վարկածի՝ Ադրբեջանի դիվերսիոն խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք, և մենք կորցրել ենք քաղաքը։ Սակայն ըստ Ձեզ՝ կյանքի իրավունք ունե՞ն այն պնդումները, որ Շուշիի մասով դավադիր որոշում է կայացվել՝ թեկուզ կռվով, բայց հանձնել քաղաքը պատերազմը դադարեցնելու դիմաց։ 

-Շուշին մեկ օրում չի հանձնվել։ Շուշին այս վերջին 25 տարիների ընթացքում է հանձնվել։ Երբ որ Արցախի փաստացի ղեկավար Սամվել Բաբայանի ներկայությամբ Ալիևը ղազագիր է ստորագրել Ղարաբաղի մասին, ես խոսում եմ Սամվել Բաբայանի բառապաշարով, և Բաբայան Սամվելը հաղթական նստած, Ալիևն իր դեմ ղազագիր է ստորագրել, բայց փոխանակ բանակը հզորացնեն, Սամվել Բաբայանը հարձակվեց մեր հայրենակիցների վրա, ցիրուցան արեց, բռնապետություն ստեղծեց, իր մերձավորներին պաշտոնների նշանակեց՝ իր եղբորը վստահեց ներքին գործերը, այսինքն՝ անարդար «հասարակություն հիմնադրեց»։ Նրա հաջորդները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և նաև՝ Արայիկ Հարությունյանը, ով այդ մարդկանց շարունակությունն էր, նրանք եթե սխալներ արել են, գիտակցված են արել, դավաճանել են չգիտակցված՝ գեներալիտետը, բանակակերները։ Քոչարյան Ռոբերտը, Սերժ Սարգսյանը չեն հասկացել, նրանց դավաճանությունը դավաճանություն է, բայց ինչ-որ տեղ չեն հասկացել, որ իրենց այդ արարքը՝ անօրեն հարստանալը, լափելը բանակը, զինվորի բաժին մեկ օր բերելու է ծանր հետևանքների։ 2018-ին մենք հույս ունեցանք, որ պատժվելու են բոլորը, անօրեն հարստացածներին բերելու են մեջտեղ՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ «Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու», բայց չիրացվեց հեղափոխությունը՝ և՛ մկները պլստացին, և ձկները։ Իմ տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է նրանց, դատարանով արդարացվում են։ Ինքը ոչինչ չարեց դատական համակարգի, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և այլ բնագավառներում։ Բանակի բնագավառում էլ կատարեց կոսմետիկ փոփոխություն, այսինքն՝ զինվորի սնունդը աչքակապություն էր, որովհետև վերջում զինվորի գլխին հարամ արեց։ Լավ սնված զինվորը վերջում զոհվեց։ Ի՞նչ է նշանակում ՍՈւ-30 գնել, սա նշանակում է ուղղակի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, այսինքն՝ որևէ մեկը չկա՞ր այնտեղ, որ Նիկոլին բացատրեր․․․ այս բանակում չծառայած և բանակից չհասկացող Նիկոլին բացատրեր, որ դա սխալ է գնելը, առավել ևս, որ այդ ինքնաթիռները հրթիռներ չունեն։ Դա միայն Նիկոլին ծառայեց սելֆիի համար և այդ ինքնաթիռները ինչո՞ւ չմասնակցեցին պատերազմին, որովհետև օդաչուներ չուներ։

 

Ռոբերտ Անանյան