Արցախի նախագահի հրաժարականի հարցը քննարկվե՞լ է. Իգիթյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում շատ խնդիրներ կան, Լեռնային Ղարաբաղն այսօր խնդիրներ ունի թե՛ փախստականներ, թե՛ գյուղերի, թե՛ ռազմական, թե՛ խաղաղապահ ուժերի հետ կապված. այդ հարցերն էինք քննարկում Արցախի նախագահի հետ: Այս մասին, այսօր ԱԺ-ում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ Արցախի նախագահը շատ չի մնացել:

«Խմբակցության ղեկավարությունը կասի բոլոր հարցերի մասին, որովհետև եղել են հարցեր, որոնց մասին, ինձ թվում է, հիմա կոռեկտ չի հիմա ասել, որովհետև դա կվտանգի պրոցեսները»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք քննարկվել է ռազմական դրությունը չեղարկելու հարցը, Իգիթյանը նկատեց, որ այդ հարցը գտնվում է գործադիր իշխանության տիրույթում. «Գործադիրն այդ հարցը կքննարկի, կմտածի բոլոր վտանգների մասին և կներկայացնի»:

Նա նշեց, որ պատգամավորներից շատերը բարձրացրել են գերիների, զոհվածների մարմինների տեղափոխման հարցերը. «Բոլոր միջազգային կառույցների առջև նաև մեր խորհրդարանական դիվանագիտության միջոցով այդ հարցը պետք է բարձրացվի: Ծնողներն այդ տեղեկատվությունը պետք է ունենան: Ոչ թե գնան իմանալու, այլ իրենց օրական 2-3 անգամ պետք է ասեն՝ նորություն չկա, կամ նորություն կա: Այդ հարցը չնայած ինստիտուցիոնալ առումով անհնար է, որ Արցախն իրականացնի այդ պրոցեսը, որովհետև այնտեղ տեղեր կան, որ անհնար է, բայց առնվազն պետության վերաբերմունքը պետության պետք է լինի:

Ես,որպես պատգամավոր, այդ հարցը բարձրացնում եմ, բայց ես չեմ գտնվում այն իրավասու մարմինների մեջ, որոնք այդ հարցով զբաղվում են: Այսօր օգտգործելով իմ կապերը Եվրոպայում, նաև Ռուսաստանում, մի քանի հարցեր փորձում ենք բարձրացնել, որովհետև անորոշությունները շատ են և դրանց լուծումները պետք է լինեն ժամ շուտ: Ինձ համար սա շատ ավելի կարևոր է, քան ցանկացած քաղաքական հարց, օրինակ՝ ով է լինելու նախարար, կամ չի լինելու: Կան հրատապ հարցեր, որոնք, ցավոք, ԼՂ և մեր պաշտոնյաների  հնարավորություններից դուրս են»: