Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու համար ԱԺ խորհուրդը երկուշաբթի եւս մեկ նիստ կհրավիրի

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար Ազգային ժողովի խորհուրդը նոյեմբերի 24-ին նիստ կգումարի: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է խորհրդարանի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք՝ ԱԺ խորհուրդը այս օրակարգով նիստ հրավիրել էր նաեւ նոյեմբերի 16-ին, սակայն հարցը չէր քննարկվել Ծառուկյանի բացակայության պատճառով:

ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքը սահմանում է, որ հարցի քննության ժամանակ տվյալ պատգամավորը պետք է ներկա լինի ԱԺ խորհրդի նիստին, իսկ ահա նույն հարցով երկրորդ նիստին խորհրդի կազմը կարող է հարցը քննել եւ ՍԴ ուղարկել առանց Ծառուկյանի ներկայության: Ազգային ժողովի խորհուրդը Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ցանկանում է դիմել Սահմանադրական դատարան՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և պաշտոն ունենալ առևտրային կազմակերպություններում:

Ազգային ժողովի խորհուրդն իր որոշման նախագծի հիմքում դնում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը։

Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն այն կուսակցություններից մեկն է, որը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նոյեմբերի 16-ին խորհրդարանում՝ ԱԺ խորհրդի նիստից հետո, Factor.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ անկախ քաղաքական իրավիճակից, հանձնաժողովն այս հարցով դիմելու էր ԱԺ խորհրդին: Ըստ էության, սպասելի է, որ երկուշաբթի կայանալիք նիստում ԱԺ խորհուրդը Ծառուկյանին մանդատից զրկելու որոշումը կընդունի եւ կուղարկի ՍԴ, քանի որ խորհրդի կազմի մեծամասնությունը իշխող «Իմ քայլը» խմբակցությունից են: Եթե Ազգային ժողովի խորհուրդը որոշի դիմել Սահմանադրական դատարան, ապա բարձր դատարանն այս հարցով որոշումը պետք է հրապարակի դիմումը ստանալուց հետո՝ առավելագույնը 30 օրվա ընթացքում:

Նարեկ Կիրակոսյան