Երևան և Բաքու այցելող ՌԴ կառավարության անդամները կքննարկեն համաձայնագրի իրականացման կետերը․ Պուտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվորեն իրականացված ականազերծումը թույլ է տվել հուսալի կապ ապահովել տարածաշրջանում, իսկ ռուսական խաղաղապահների տեղակայումը՝ դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից։ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությանը նվիրված խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր զինվորականները կրակի դադարեցման ռեժիմի արդյունավետ վերահսկողություն են իրականացնում, որը պահպանվում է երկու կողմից էլ։ Իրադրությունն ընդհանուր առմամբ կայունացել է»,- արձանագրել է Պուտինը։

Նա նշել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, և պայմանավորվել են, որ առաջիկայում Երևան և Բաքու ռուսական միջգերատեսչական պատվիրակություն կմեկնի։

«Պատվիրակության խնդիրն է՝ դիտարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հարցերը»,- նշել է ՌԴ նախագահը։

Հավելենք, որ խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ կառավարության մի շարք անդամներ, այդ թվում՝ ԱԳ նախարար Լավրովը, ԱԻ նախարար Զինիչևը, ՊՆ նախարար Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Բորտնիկովը և Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար Մուրադովը։

Մանրամասները՝ տեսանյութում։