Ֆրանսիան, Թուրքիայից զգուշանալով, ցանկանում է ԼՂ-ում միջազգային վերահսկողություն սահմանել․ Reuters

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Ֆրանսիան ցանկանում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համար միջազգային վերահսկողություն սահմանել, քանի որ Փարիզը մտահոգություն ունի, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության կգան՝ Արևմտյան տերություններին դուրս թողնելով խաղաղության շուրջ հետագա բանակցություններից։ Այս մասին գրում է Reuters-ը։

Նշվում է, որ Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է՝ Վաշինգտոնի ու Փարիզի հետ մասին, սակայն վերջինները ներգրավված  չեն Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնությունում։

Հրադադարից հետո Ռուսաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի առանցքային դաշնակից Թուրքիայի հետ, որը Մինսկի խմբի քննադատն է և կարող է հանգեցնել Անկարայի կողմից տարածաշրջան զորք մտցնելուն։

«Պատերազմի ավարտը պետք է թույլ տա բարեխիղճ բանակցությունների վերսկսում, ԼՂ-ի բնակիչների պաշտպանություն և վերջին շաբաթներին իրենց տները լքած հազարավոր մարդկանց վերադարձ՝ անվտանգության լավ պայմաններով»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցներից հետո։

Բացի այդ, ըստ լրատվամիջոցի, Ֆրանսիայում 400-600 հազար ծագումով հայ է բնակվում։ Մարկրոնը զգուշավոր էր հակամարտության կողմերին սատարելու հարցում, բայց քննդատության արժանացավ՝ Երևանին բավարար չափով օգնելու համար։

«Մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբն իր դերակատարումն ունենա հրադադարի վերահսկողության հարցում»,- լրագրողների ասել է Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչը։

Աղբյուրը հայտնում է, որ Փարիզը պնդում է հրադադարի պահպանման «միջազգային վերահսկողության» հարցում, որը թույլ կտա փախստականների վերադարձ, կկազմակերպվի հատկապես Սիրիայից եկած զինյալների վերադարձ և կսկսվեն  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններ։

Ֆրանսիայի ու Թուրքիայի հարաբերությունները վերջին ամիսներին ավելի են վատացել։ Փարիզն Անկարային մեղադրում է Կովկասում ճգնաժամը թեժացնելու մեջ։

«Մենք հասկանում ենք, որ ռուսները թուրքերի հետ խոսում են հնարավոր բանաձևի շուրջ, որը մենք չենք ուզում։ Այն կկրկնի Աստանայի պրոցեսը՝ այս զգայուն տարածաշրջանում իրենց դերերը բաժանելու»,- ասել է պաշտոնյան ու հավելել․ «Մենք չենք կարող մի կողմում ունենալ Մինսկ, մյուս կողմում՝ Աստանա։ Ռուսները պիտի ընտրություն կատարեն»։

Նշենք, որ Աստանայի ձևաչափը թույլ տվեց Ռուսաստանին ու Թուրքիային քննարկել սիրիական հակամարտության կարգավորումը՝ մի կողմ թողնելով Արևմտյան տերություններին։

Էմմա Չոբանյան