Մանդատս վայր կդնեմ, եթե տեսնեմ՝ ամեն ինչ անում ենք այնպես, ինչպես միշտ. Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Այս պահին բոլորս՝ և՛ «Իմ քայլը» խմբակցությունը, և՛ ամբողջ ազգը, շոկի մեջ ենք: Ես իմ մանդատը վայր դնելու մասին «եթե»- ով էի ձևակերպել, որպեսզի կարողանամ սթափեցնել բոլորին՝ գործուն քայլերի գնալ: Այս մասին ԱԺ-ում Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Եթե արվում են որոշակի քայլեր, ապա մնալ և անել, եթե ոչ մի գործ չի արվելու, և մենք շարունակելու ենք սգալ և փորձել այս իրավիճակից դուրս գալ, և ամեն մեկի մոտ դա տարբեր կերպ է արտահայտվում, օրինակ՝ վարչապետի մոտ ժամանակ առ ժամանակ պոռթկումներով, մեկ ուրիշի մոտ ինքնամփոփությամբ, մյուսի մոտ բղավելով, բայց մենք ժամանակ չունենք, պետք է ինչ-որ հարցեր լուծենք:

Համենայնդեպս հաջորդ իսկ առավոտից ես տեսնում եմ փորձեր ինչ-որ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, և կարծում եմ, որ որոշ ժամանակ դեռ պետք է հասկանամ՝ ես կարող եմ այս ընթացքում ինչ-որ օգուտ տալ, թե ոչ: Եթե իմ օգտակարության գործակիցը շատ ցածր է լինելու, ապա կարծում եմ իմ տեղը պիտի զիջեմ մեկ ուրիշին, ով որ թարմ ուժերով կգա և օգուտ կտա: Իսկ եթե ես կարող եմ օգուտ տալ, ապա մեծ մեղք է գոնե մի փոքր հարց չլուծելն այս պայմաններում»,-ասաց Բադալյանը:

«Եթե ես տեսնեմ, որ մենք ամեն ինչ անում ենք ճիշտն նույն կերպ, ինչպես որ արվել է միշտ, ապա ես մանդատս վայր կդնեմ: Եղել են խնդիրներ, և ես դեմ եմ, որ մենք չարտահատվենք և չասենք, որ մենք ինչ-որ սխալներ ենք գործել: Օրինակ՝ անհամաձայնությունները չեն քննարկվում, լուծումները շատ միակողմանի են: Եթե այս ամենը պիտի շարունակվի, բնականաբար ես պոռթկում հաստատ ունենալու եմ»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նաև հավելեց, որ բնականաբար բոլորի, այդ թովւմ նաև վարչապետի հեռանալու պահն էլ գալու է. «Մենք հավերժ այստեղ չենք մնալու, բայց պետք է դրա ճիշտ պահն ընտրել, որպեսզի երկիրը դրանից չտուժի»:

Մանրամասները՝ տեսանյութում: