10 մարդ գերի է ընկել հայտարարությունից հետո, պարտության ամբողջ կաբինետը պետք է հեռանա. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 16:00
Հուսով եմ՝ չեք ասի՝ եղբայր, Բաքվում ես ծնվել, ադրբեջանցի հանդիպե՞լ ես. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 15:48
Արտաշատի ռեստորանում մկրտությունից հետո 14 քաղաքացի դիմել է ԲԿ՝ թունավորման ախտանիշներով
02.08.2026 | 15:37
Մարդը, ով ուզում է դառնալ ԱԺ նախագահ, ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան. Էդգար Ղազարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայտարարությունը ստորագրելուց հետո մարդիկ գնում, գերի են ընկնում, խորհրդարանում այսօր հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Գորիս-Շուշի ճանապարհահատվածում անհետացած 10 քաղաքացուն, որոնց կյանքի իրավունքի հարցով դիմել են ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ:

«Հիմա վարչապետից բարձր կանգնած մարմինն էսօր խորհրդարանն է։ Կարող է խորհրդարանը հավաքվել, քննարկել այդ հայտարարությունը, ասել, թե քանի որ հայտարարությունը ստորագրվել է, և արդեն հայտարարության կետեր են խախտվել, մենք էլ, օրինակ, դիտարկում ենք Լաչինի միջանցքը չազատելու հարցը։ Կարո՞ղ է սա քննարկել խորհրդարանը, ես կարծում եմ՝ կարող ենք։ Բա ինչո՞ւ չենք քննարկում։ Նիստ ենք գումարում, չեք գալիս, հարգելի գործընկերներ, ասում եք, թե մեր նախագիծը վատն է», – հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
Նա առաջարկեց՝ «Իմ քայլը» դաշինքը արտահերթ նիստ գումարի՝ հայտարարության կետերը պահպանելու, ինչպես նաև հայտարարության իրավաչափությունը քննարկելու հարցով։
«Հայտարարության ստորագրումից անցել է յոթ օր, յոթ օրվա մեջ հազար խախտում կա։ Խորհրդարանը, որ ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան այդ ստորագրված փաստաթուղթը, կարող է հայտարարություն ընդունել և դրանից բխող գործընթացներ սկսել։ Կարծում եմ՝ կարող է։ Մենք չենք չէ՞ խախտել առաջինը։ Գերի են վերցրել մարդկանց։ Տվյալներ կան, որ վերջին երկու օրերի ընթացքում դիվերսիոն խմբեր են ներթափանցում Քարվաճառ։ Խախտում է, ո՞վ պետք է դրա մասին խոսել», – ասաց Մարուքյանը։
Պատգամավորը նշեց՝ այս ձևով այս ամեն ինչը չի կարող շարունակվել։

Մանրամասները՝ տեսանյութում։