Վերջին հոսպիտալացումից առաջ․ Արմեն Ջիգարխանյանի որդին լուսանկար է հրապարակել

Լուրեր

18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
Բոլորը

Արմեն Ջիգարխանյանի որդին՝ Ստեփան Ջիգարխանյանն Instagram-ի իր էջում հանրահայտ դերասանի վերջին լուսանկարներից մեկն է  հրապարակել։ Դրանում Ջիգարխանյանը իր երկրորդ կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ է, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Վերջին հոսպիտալացումից կարճ ժամանակ առաջ»,- լուսանկարին կից գրել է Ջիգարխանյանի որդին։

Հիշեցնենք՝ Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 13-ին, 85 տարեկանում։

Ջիգարխանյանն ընդհանուր առմամբ խաղացել է մի քանի հարյուր դեր կինոյում՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նա կերտել է բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։

1991 թվականից 1996 թվականը, որպես պրոֆեսոր, դերասանական վարպետություն է դասավանդել ՎԳԻԿ-ում (Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ), 1996-ին ստեղծել է Մոսկվայի դրամատիկական թատրոնը։ Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանն արժանացել է ԽՍՀՄ Ժողովրդական դերասանի կոչմանը, պարգևատրվել է կառավարական շքանշաններով։

Արմեն Ջիգարխանյանի անունը ներառվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինոյում և հեռուստաֆիլմերում)։

Տաթև Ֆռանգյան