Եթե որևէ մեկը գիտի, որ Շուշին դավաճանությամբ է հանձնվել, բայց լռում է, ևս դավաճանությանը մասնակից է. ՀՀ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ապատեղեկատվություններից մեկը կապված է Շուշիի հետ. շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է: Այս մասին, այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատերազմը դադարեցնելու համար պահանջում էին հանձնել Շուշին, որ կողմն է նման պահանջ ներկայացրել և դադարեցման համար ինչ առաջարկներ են եղել ռուսական և ադրբեջանական կողմերից:

Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց հետևյալը. «Առավոտյան Արցախի նախագահի գրառումը կարդացի, որտեղ ասվում է, որ այդ աշխատանքների արդյունքում Շուշիում 100-ից ավելի  մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել:

Ավելին ասեմ, քաղաքական հարթակներից հնչում էր, որ կան կոնկրետ տվյալներ, անուններ, որոնք պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել: Ես ուզում եմ տեղեկացնել, որ իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին և փորձել են նրանից ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչ դավադրության մասին է խոսքը, և այդ ինչպես է դա տեղի ունեցել: Ինչքան ես տեղյակ եմ, այդ հայտարարության հեղինակը խուսափել է կոկրետ պատասխաններ տալ: Այստեղից եզրակացությունը հետևյալն է. եթե կա դավաճանություն և ինչ-որ մեկը հայտարարում է, որ ունի կոնկրետ տեղեկատվությու դավաճանությա մասին և հետո հրաժարվում է, ըստ էության, կոնկրետ տեղեկատվություն տալ, դա նշանակում է, ըստ էության, մասնակցություն դավաճանությանը: Եթե որևէ մեկն ասում է, որ ինքն իրավապահ մարմիններին չի վստահում, դրա համար չի հայտարարում, թող հրապարակային հայտարարի, թե ովքեր են այդ հայտարարությունն արել և ինչ է տեղի ունեցել իրականում: Իսկ իրականում տեղի է ունեցել այն, ինչը պաշտոնապես հայտարարվել է: