Հույս ունեինք՝ կկարողանանք բեկել իրավիճակը․ Փաշինյանը՝ առանց մարտի 7 շրջան չհանձնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հասկանալի և բնականորեն առաջացող հարցերից է, թե իսկ ինչո՞ւ թեկուզ այսպիսի պայմաններով զինադադարի հնարավոր չէր հասնել պատերազմի առաջին օրերին կամ գուցե մի փոքր ավելի ուշ: Ժողովրդին ուղղված իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրա համար երկու պատճառ կար. նախ դրա համար պետք է առանց մարտի հանձնեինք յոթ շրջան, ներառյալ Շուշին, և երկրորդը ռազմական իրադրությունն այնպիսին էր, որ մենք հույս ունեինք, որ նոր ռեսուրսների ներգրավմամբ, գերմարդկային ճիգերով կկարողանանք բեկել իրավիճակը, այդ էր պատճառը, որ ես, Արցախի նախագահը անընդհատ հանդես էինք գալիս հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչերով, բայց նաև դա փորձում էինք անել այնպես, որ մեր ուղերձը հանկարծ չկոտրի, հուսահատ չանի առաջնագծում կռիվ տվող զինվորին և մեր ունեցած պրոբլեմների մասին հավելյալ տեղեկատվություն չտա հակառակորդին: Մենք՝ ավելի կոնկրետ Արցախի նախագահը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Պաշտպանության բանակի հրամանատարը, ես ինքս, ՀՀ կառավարությունը, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները և բնականաբար՝ առաջին հերթին կռիվ տվող մեր զինվորները, կամավորները, սպաները, գեներալները ամեն ինչ արել ենք ամեն սանտիմետրը ատամներով պահելու համար: Ու մեր զորքը կռվել է հերոսաբար: Կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար: Ու կռվել է գործնականում երեք բանակների դեմ, բայց ցավոք՝ ինչպես Արցախի նախագահը երեկ նշեց իր ուղերձում, մենք բավարար չափով բանակի կողքին չկարողացանք կանգնել: Կամավորական և զորահավաքային շարժումը, իհարկե բազմաթիվ հերոսական դրսևորումներով, այնքան ամուր չգտնվեց, որ հնարավոր լինի առաջադրած խնդիրը լուծել, ու մենք կանգնեցինք մի իրողության առաջ, որից այլ ելք պարզապես չկար»,- նշեց Փաշինյանը: