Ոչ մի թուրք խաղաղապահ չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ․ Լավրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոչ մի թուրք խաղաղապահ չի ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հավելել է, որ թուրք դիտորդների տեղաշարժի սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում դիտորդական կենտրոնի գտնվելու վայրով:

«Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի ուղարկվի։ Այս մասին հստակ ասվում է ղեկավարների հայտարարությունում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովի խոսքով՝ Թուրքիայից դիտորդների տեղաշարժման սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական կենտրոնի տեղակայման վայրով։ Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան հավատացած է՝ բոլոր կողմերը շահագրգռված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահների տեղակայմամբ։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողման փորձեր։

«Ես դեռևս չեմ տեսնում նշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակն ու տարածաշրջանում «ռուս-թուրքական խաղաղարար կենտրոնի» ստեղծումը։ Նույն օրը Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղում մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին գրված չէ կրակի դադարեցման և դրա պայմանների մասին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունում, այլ «առանձին պայմանավորվածության առարկա է»։

ՌԴ նախագահի խոսնակը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղարարների ներկայություն նախատեսված չէ։ Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հայտարարեց, որ Անկարան ու Մոսկվան արձանագրություն են ստորագրել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է հետևի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ռուսաստանի պատվիրակությունը Թուրքիա է մեկնելու ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին, քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան