ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել հայ-գերմանական առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված փոխշահավետ ցանկացած նախաձեռնություն. Կարեն Կարապետյան

Լուրեր

12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսին: Հանձնաժողովը Գերմանիայի տնտեսության առաջատար գործարար ասոցիացիաները ներկայացնող կազմակերպություն է. տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար Գերմանիան կարևոր գործընկեր է, և մեր երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, օտարերկրյա ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ և պատրաստ է քննարկել առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված փոխշահավետ ցանկացած նախաձեռնություն:

Միխայել Հարմսը ողջունել է ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարեփոխմանը նպատակուղղված քայլերը և պատրաստակամություն հայտնել աջակցել տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացմանը՝ օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ գերմանական կողմին տեղեկատվություն փոխանցել առկա ներդրումային ծրագրերի փաթեթի վերաբերյալ և հետևողական լինել հետադարձ կապի հարցում: