ԱՀԿ-ն հայտնել է, թե երբ հիմնովին կփոխվի կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուսով է, որ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը հիմնովին կփոխվի 2021 թվականի մարտ ամսին, երբ կհայտնվեն վիրուսի դեմ առաջին պատվաստանյութերը։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը։ Այս մասին հայտնել է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ նրա՝ մինչ այդ կհայտնվեն ոչ միայն անհատական պաշտպանության միջոցների բավարար քանակություն, դեկսամետազոն, օդափոխման համակարգեր, արագ և, հնարավոր է, ինքնուրույն օգտագործման COVID-19 թեստեր, այլ նաև պատվաստանյութ։

Երկիր մոլորակը դիմադրում է SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի դեմ։ Համաճարակի մեկնարկից ի վեր գրանցվել է հիվանդության ավելի քան 51 միլիոն դեպք։  Worldometer   պորտալի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 1,2 միլիոն մարդ, առողջացել է շուրջ 36 միլիոն պացիենտ։

Տաթև Ֆռանգյան