Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին՝ կայացված որոշումների  վերաբերյալ. Գարեգին Բ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը ժողովրդին

Սիրելի հավատավոր զավակներ,

Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող մեր քաջարի արցախահայությունը, այս պահին առաջնագծում անհողդողդ կանգնած ամեն մի զինվորն ու հրամանատարը։ Ծանր բաժին է ընկել մեզ բոլորիս, բայց նաև պատասխանատվություն՝ ի շահ հայրենիքի գործելու սթափ քաջությամբ, հեռատես իմաստությամբ և անսակարկ վճռականությամբ։

Աղոթք է մեր սրտում հանուն համազգային մեր խոհեմության և միասնականության։ Դարավոր մեր պատմության դասերի քաջ գիտակցությամբ և ազգային միաբանության պահպանման անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին, զերծ մնալ բռնություններից և անկարգություններից։ Առկա ճգնաժամը պետք է իր կարգավորումը ստանա Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով։ Սիրելիներ, մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում խրամատների մեջ իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը։ Թիկունքը այս իրավիճակում առավել քան երբևէ պետք է ամուր մնա, թիկունքում պիտի հաստատուն լինի համերաշխությունն ու կայունությունը, որպեսզի կարողանանք միասնաբար լուծումներ ու ելքեր գտնել հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն մեր ժողովրդի անվտանգ և ապահով կյանքի։

Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս՝ կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ։

Մենք խոնարհվում ենք մեր հայրենյաց պաշտպանների հաղթական ոգու առջև և բարձրորեն գնահատում ենք ազգիս յուրաքանչյուր զավակի անձնվիրումն ու զոհողությունը: Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստությանը։

Աստված պահապան մեզ և մեր հայրենիքին։