Գյումրիում ուսուցչուհիները զինվորների համար տաք շարֆեր են գործում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Պատերազմական այս օրերին Գյումրիում տարբեր նախաձեռնություններ են ծնվում։ Գյումրու տնտեսագիտական վարժարանի հանրույթը նույնպես որոշել է ներդրում ունենալ՝ զինվորների տաք շարֆեր գործելով՝ նրանց ցրտից պաշտպանելու համար։

«Որոշեցինք թելեր գնել մեզ համար, շյուղեր գնեցինք ու սկսեցինք։ Ուսուցիչներն են գործում, հավաքարարներից էլ են մասնակցում։ Հիմնականում հերթապահության ժամերին ենք անում՝ նստում ենք, գործում։ Չէի պատկերացնում՝ այդքան արագ կգործենք, բայց հիմա արդեն 70 հատ ունենք։ Տաք ու հարմար շարֆեր են»,- Factor.am-ի հետ զրույցում պատմեց Գյումրու տնտեսագիտական վարժարանի տնօրեն Նառա Չախոյանը։

Նա հավելեց, որ աշխատանքն արդեն հունի մեջ է։ Մոտ 20 շարֆ էլ կգործեն ու առաջին խմբաքանակը կուղարկեն զինվորներին։

«Շատ ուրախացանք, որ մեր նախաձեռնությունը նպատակին կծառայի։ Տուփի մեջ նաև նամակներ ու քաղցրավենիք կդնենք, շարֆերի հետ կուղարկենք»,- ասաց Նառա Չախոյանը։

Վարժարանի անձնակազմը պատերազմի մեկնարկից ի վեր տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս՝ այդ թվում միանալով նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին։

«Մեծ ակցիա արեցինք ծնողներով, ուսուցիչներով, աշակերտներով, 1 մլն դրամ փոխանցեցինք համահայկական հիմնադրամին։ Մեծ ոգևորությամբ արեցինք, որ խոշոր գումար ստացվեր, օգուտ տայինք գործին»,- ասաց Նառա Չախոյանը։

Տնօրենը ցավով հայտնեց, որ հայրենիքը պաշտպանելիս զոհվել է վարժարանի շրջանավարտ Պավել Մանուկյանը, որի ընտանիքին ևս աջակցություն են ցուցաբերել։
«Մեր լույս տղաներից մեկը զոհվել է, նրա ընտանիքին ենք օգնել ուսուցիչներով։ Մի աշակերտուհի ունենք՝ եղբայրն է զոհվել, այս պահին մտածում ենք՝ իրենց ինչպես պետք է օգնենք»,- ասաց Նառա Չախոյանը։

Վարժարանի տնօրենը հավելեց, որ վարժարանի 50 շրջանավարտ էլ այս պահին ծառայում է, անձնակազմն ամեն կերպ փորձում է աջակցել նրանց ծնողներին։ Վարժարանն էլ իր հերթին կշարունակի թիկունքային ակտիվ աշխատանքները մինչև հաղթանակը։

Էմմա Չոբանյան