Հնդկական շուկան բաց է հայկական գինիների համար. Հնդկաստանի գինու ակադեմիայի տնօրեն

Լուրեր

12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
Բոլորը

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Հնդկաստանում Հայաստանի դեսպանության հետ համատեղ մի շարք հեղինակավոր հնդիկ սոմելյեների, գինու գնորդների և խմբագիրների համար կազմակերպել է հայկական գինիների ներկայացման եռօրյա միջոցառումներ: Միջոցառումների շարքը մեկնարկել է միջազգային ճանաչում վայելող «Սոմելյե Ինդիա» ամսագրի խմբագրությունում:

Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ներկայացուցիչ Սյուզաննա Մկրտչյանը ներկայացրել է հայկական գինու պատմությունը, ավանդույթները, գինեգործության ժամանակակից տեխնոլոգիաները, հիմնադրամի գործունեությունը՝ տեղական գինիների արտահանման ծավալների ավելացման և  աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ:

Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորություններին, մասնավորապես հայկական գինիների արտահանման տեսանկյունից՝ ընդգծելով, որ թեև շուկան բավականին բարդ է, սակայն հայկական գինիների՝ շուկա մուտք գործելու հնարավորությունը մեծ է:

Հաջորդիվ Հայաստանի դեսպանատանը կազմակերպվել է քննարկում և համտես Հնդկաստան գինի արտահանող և մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Հրավիրյալ մասնագետները, որոնց շարքում են «AccorHotels» հյուրանոցների ցանցի, «Fermentras» գինու և ալկոհոլային խմիչքների մարկետինգային և խորհրդատվական կազմակերպության, «TABUNI GVINO» խոշոր ներմուծող ընկերության ներկայացուցիչները, Հնդկաստանի գինու ակադեմիայի տնօրեն և փորձագետ Սուբհաշ Արորան  և այլք, բարձր են գնահատել հայկական գինիներն ու նշել, որ հնդկական շուկան բաց է որակյալ, հարուստ համահոտային փնջով հագեցած, հնագույն պատմություն ու ավանդույթներ ունեցող հայկական գինիների համար:

Այցի երրորդ օրը հիմնադրամի ներկայացուցիչը Դելիի մի քանի լավագույն ռեստորաններում հանդիպումներ է ունեցել ռեստորանների սոմելյեների հետ, քննարկել հիմնական այցելուների առաջնային նախասիրությունները և հայկական գինիների համապատասխանությունn այդ նախասիրություններին: