Չկա «օդ փակել» հասկացություն, մարդիկ սխալմամբ մտածում են, որ դա հնարավոր է, որը չի արվում. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 17:10
Ուկրաինան ԵՄ-ից 6,1 միլիարդ եվրո կստանա պաշտպանական կարիքների համար
11.09.2026 | 17:00
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունել է ՌԴ դեսպանին, քննարկվել են ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
11.09.2026 | 16:50
ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք. ՀէՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:41
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
11.09.2026 | 16:32
Թուրքական բազա տեղը դրեք, մի բազա պետք ա․ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 16:23
Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել են ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր
11.09.2026 | 16:12
Հայկական կոթողների ոչնչացման ֆոնին՝ Ալիևի օգնականը խոսել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության մասին
11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

-ԱԹՍ-ների դեմ միասնական այքարի արդյունավետ միջոց, ձեր կարծիքով, գոյություն չունի, և որևէ բանակ ի զորու չէ այդ խնդիրը վերջնականապես լուծել: Փորձագիտական շրջանակում կարծիք է հնչում՝ փակեք օդը, և այդ խնդիրը կլուծվի: Ի՞նչ է նշանակում «օդ փակել», ինչո՞ւ չենք փակում, թե՞ փակել ենք:

-Անկեղծ ասած, փորձագիտական շրջանակում այդպիսի տերմինի չեմ հանդիպել, որովհետև «օդ փակելը» ոչ մասնագիտական տերմին է, օդը կողպեք չէ, որ բանալիով փակես: Ես միշտ օրինակ եմ բերում, որ աշխարհի ամենահզոր՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա ՀՕՊ-ի լավագույն միջոցներով հագեցած խտությունը Իսրայելում է, բայց տասնյակ ու հարյուրավոր օդային արձակման միջոցներից էլի մեկը, երկուսը, ինչ-որ մի տոկոս անցնում է: Չկա «օդ փակել» հասկացություն, դա սիրողական ընկալում է: Ցավում եմ, որ որոշ մարդիկ դա շատ են օգտագործում և մարդիկ սկսում են հավատալ, որ կա օդը փակելու միջոց, որը չի կիրառվում: ԱԹՍ-ների դեմ պայքարը գլխացավանք է ամբողջ աշխարհի համար… Պետք է ավելի անկեղծ լինել և ասել, որ մեզ պետք է բարելավել հակաօդային պաշտպանության մակարդակը: Այո, մենք պետք է ձգտենք այնպիսի հակաօդային պաշտպանության միջոցների, որ, օրինակ, եթե 10 ԱԹՍ-ից խոցում ենք 2-ը, 5-ը, խոցենք 7-ը, 8-ը. սա է ամբողջ հարցը:

-Օդ փակելու մեկ միասնական տարբերակ գոյություն չունի:

-Չկա այդպիսի բան: Նախ՝ զուտ խոցող միջոցը, առանձին վերցրած զենքը էֆեկտիվ չէ: ՀՕՊ ամեն մի առանձին միջոց ֆիքսված ժամանակում կարող է խոցել x քանակի ԱԹՍ կամ օդային հարձակման այլ միջոց: Օդային հարձակման միջոց ունեցողը դա հաշվարկում է և ինչ-որ կոնկրետ տեղամասում ստեղծում է 3x քանակի օդային հարձակման միջոց, կարող ես խոցել 1x, 2x-ը բաց է մնում, և այդ 2x-ը փորձելու են քո ՀՕՊ միջոցին շարքից հանել, որպեսզի հաջորդիվ ավելի ապահով աշխատեն: Սա հասարակ բանաձև է օդուժի և հակաօդային պաշտպանության պայքարի մեջ:

Ռոբերտ Անանյան