Կոչ եմ անում դրսի մեր հայրենակիցներին զգույշ լինել, չտրվել սադրանքների. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուզում եմ դիմել արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին կոչ անել զգույշ լինել և չտրվել թուրք-ադրբեջանական սադրանքներին: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ երեկ Ֆրանսիայում թուրքերը հարձակվել էին հայ ցուցարարների վրա,  և այս գիշեր Ֆրանսիայի տարբեր քաղաքներում թուրքերը փորձել են հաշվեհարդար տեսնել հայերի հետ, ցույց են արել՝ վանկարկելով՝ ո՞ւր եք հայեր:

«Կոնֆլիկտը չի կարելի տեղափոխել ճակատամարտից այլ վայրեր: Ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում զերծ մնալ բախումներից: Այո, պատերազմի մեջ ենք, բայց այն ընթանում է ռազմաճակատում: Մենք չենք կարող վտանգել մեր հայրենակիցներին», – ասաց Մարուքյանը՝ հիշեցնելով հուլիսին Մոսկովայում տեղի ունեցած նույնօրինակ դեպքերը, երբ հայերի և ադրբեջանցիների միջև ազգամիջյան բախումներ եղան: