Ինչ կտա Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը․ փորձագետները՝ Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
Բոլորը

Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ընդունելի է հայկական կողմի համար, և այդ ուժերը կարող են լինել ռուսաստանյան խաղաղապահները: Երեկ ռուսական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն անուղղակի պատասխանել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այն հայտարարությանը, թե Բաքուն չի մերժում դիտորդների ու խաղաղապահների մուտքը Ղարաբաղ: Ալիևը, սակայն, նշել էր, որ Բաքուն իր պայմանները առաջ կքաշի, եթե խաղաղապահների տեղակայման հարցը թևակոխի գործնական փուլ:

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Կարեն Վերանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց․ «Փաշինյանի հայտարարությունը պետք է դիտարկել ընթացիկ քաղաքական խորհրդակցությունների գործընթացի տրամաբանության մեջ»։

Փորձագետն ասում է, որ երկու երկրների ղեկավարների հայտարարությունից հետո պետք է սպասել, թե գործնականում նրանք ինչ քայլերի կգնան, և ինչպիսի արձագանքներ կլինեն Ռուսաստանից, Թուրքիայից ու Մինսկի խմբի համանախագահ պետություններից: Վերանյանը չի բացառում, որ Երևանն ու Բաքուն նման հայտարարություններ արել են կողմերի միջև դիրքորոշումների վերաճշգրտման, ռեսուրսների գնահատման տեսանկյունից:

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբանն ասում է․ «Այս տարբերակն անընդունելի է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ մյուս երկրների համար»: Կարեն Վերանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Փաշինյանի՝ խաղաղապահների տեղակայման մասին հայտարարությունը զուգադիպեց Անկարայից հնչող այն ցանկության հետ, որ Թուրքիան պատրաստակամ է զորքեր ուղարկել Ադրբեջան, եթե Բաքուն պաշտոնապես դիմի իրենց:

Այդուհանդերձ, վերլուծաբանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ խաղաղապահների տեղակայումը հայտարարությունների մակարդակից գործնական փուլ տեղափոխվի: Վերանյանն ասաց, որ դա հնարավոր է ֆորս մաժորային իրավիճակների դեպքում, երբ Թուրքիան խնդրի կարգավորման համար այլ ելք չթողնի։

«Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն էլ չի բացառում, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է տեղի ունենալ նաև առանց Ադրբեջանի համաձայնության, բայց դրա համար առանձնահատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնք դեռ գոյություն չունեն: Փորձագետը միաժամանակ նշում է՝ Ադրբեջանը չի ցանկանում որևէ խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտության գոտում, սակայն, Ալիևը հիմա փորձում է որոշակի թեմաներ շահարկել, որպեսզի թվա, թե ավելի կառուցողական է, քան Հայաստանի իշխանությունները:

Հրանտ Միքայելյանը նշում է նաև այն խնդիրները, որոնց պատճառով կողմերը չեն ցանկանում հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայվեն: «Կովկաս» ինստիտուտի փորձագետն ասում է․ հակամարտության գոտում տեղակայված են լինելու Ադրբեջանի զինված ուժերը, Արցախի պաշտպանական բանակը և այն երկրների ուժերը, որոնք խաղաղապահներ են տեղակայելու: Այս պարագայում ունենալու ենք հակամարտության նոր ձևաչափ, որին կողմերը պատրաստ չեն։

Ի դեպ, փորձագետները չեն բացառում, որ խաղաղապահների տեղակայումը Արցախում կձախողվի նաև այն պատճառով, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն կարող գալ, թե որ երկիրը պետք է այդ առաքելությունն իրականացնի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան