«Վերջին զանգի» շրջանակում ՃՈ-ն 77 ավտոմեքենա է հատուկ պահպանվող տարածք տեղափոխել
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 77 տրանսպորտային միջոց (18-ը՝ Երևան քաղաքում, 59-ը՝ մարզերում): Այդ մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մարզերում 27 ավտոմեքենա վարել են անչափահասներ, 29 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի: