Մենք ցանկանում ենք վերիֆիկացիոն մեխանիզմներ, որոնք կմատնանշեն այն կողմին, որը հավատարիմ չէ կրակի դադարին. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ-Ջազիրա»-ին

Լուրեր

27.03.2026 | 17:57
Պուտինը չի առաջարկել պատերազմի համար բիզնեսներից գումար վերցնել, բայց ողջունել է «կամավոր ներդրումները»․ Պեսկով
27.03.2026 | 17:49
ՖԻՖԱ-ն հաստատել է 5 նոր կանոնները ֆուտբոլում
27.03.2026 | 17:48
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.03.2026 | 17:45
ԱՄՆ-ից 300 մլն դոլարի ներդրում Հայաստանում․ մեկնարկում է Firebird-ի տվյալների կենտրոնի ծրագիրը
27.03.2026 | 17:40
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանին հարվածները «կուժեղանան և կընդլայնվեն»
27.03.2026 | 17:32
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Միքայել Մարգարյանի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
27.03.2026 | 17:24
Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է
27.03.2026 | 17:15
Պապիկյանը Փարիզում «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավարի հետ է հանդիպել․ պայմանագիր է ստորագրվել
27.03.2026 | 17:11
ՄԱԿ-ը պահանջում է ավարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի դպրոցի ենթադրյալ հրթիռակոծության հետաքննությունը
27.03.2026 | 17:01
Բազմամիլիարդանոց սխեմաներ ՀԷՑ-ում․ Սամվել Կարապետյանի գործը հասել է դատարան
27.03.2026 | 16:56
Պրահայում Ռուսական տունը Մոլոտովի կոկտեյլներով հարձակման է ենթարկվել
27.03.2026 | 16:48
Նաև սահմանազատման գործընթացի համար. Արայիկ Հարությունյանը` գազատարը տեղափոխելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 16:39
Իրանն արգելում է «թշնամու» հետ կապված նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցում․ երեք նավ հետ է վերադարձվել
27.03.2026 | 16:32
Ո՛չ աղբի փող է տալիս, ո՛չ հաշվետվություն ներկայացնում. ԿԿՀ-ն կրկին տուգանեց Արամ Հարությունյանին
27.03.2026 | 16:29
Ռոնալդուն վերադարձել է «Ալ Նասր»
Բոլորը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ-Ջազիրա»-ին

-Մեր թղթակից Սինեմը հաղորդեց մեզ, որ մի ադրբեջանցի պաշտոնյա պնդում էր, թե ակնհայտ է, որ Գյանջայի ուղղությամբ հրթիռներն արձակվել են Հայաստանից, և որ Լեռնային Ղարաբաղի ռազմական պաշտոնյաները հերքել են քաղաքի հրթիռակոծումը: Արդյո՞ք Հայաստանը խախտում է զինադադարը:

-Դա բացարձակ սուտ է, որը հորդում է Բաքվից: Հայաստանը դա չի արել: Եվ դա նույնիսկ ժխտվել է Պաշտպանության նախարարության կողմից:

Երեկ երեկոյան կարևոր հայտարարության հասանք մարդասիրական նպատակներով կրակի դադար հաստատելու և այդ ուղղությամբ աշխատանքներ սկսելու վերաբերյալ: Բայց մի քանի ժամ անց` շաբաթ օրը վաղ առավոտյան, Ադրբեջանը շարունակում էր իր ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով` հիմնականում հարավում: Ամենասարսափելին այն է, որ նրանք շարունակաբար մեթոդիկ կերպով թիրախավորում և հարվածում էին խաղաղ բնակավայրերին, քաղաքներին ու գյուղերին, Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Եվ այս ամենը շարունակվում էր առավոտից մինչև կեսօր: Ժամը 12-ից հետո, երբ պետք է կրակի դադար հաստատվեր, ադրբեջանական կողմը շարունակում էր այս գործողությունները: Սա կանխամտածված հարձակում է այն ամենի դեմ, ինչին մենք փորձում էինք հասնել կրակի դադարի միջոցով:

– Կցանկանայի մեկ հարց պարզաբանել: Եթե Հայաստանը չէ պատասխանատու Գյանջայի վրա հարձակման համար (և այն մեկի, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ին), եթե նա չէ պատասխանատու այս վերջին հարձակման համար, ապա, ո՞վ է, ըստ Ձեզ, արել դա:

– Արցախի պաշտպանության ուժերը լիովին վճռական են շարունակելու իրենց պաշտպանությունը, Դուք պետք է հասկանաք դա: Նրանք պաշտպանվում են Արցախի քաղաքացիների, ժողովրդի վրա իրականացվող այս մեթոդիկ, թիրախային հարձակումից:

– Այժմ, որպեսզի կարողանամ հասկանալ, թույլ տվեք ընդհատել Ձեզ, քանի որ իսկապես ցանկանում եմ այստեղ մի պարզաբանում անել: Դուք ասում եք, որ հայկական զորքերը չեն, որ արձակում են այս հրթիռները, դրանք Արցախի ուժերն են, այնտեղի պաշտպանական ուժերը, որոնք պաշտպանում են Լեռնային Ղարաբաղը մինչ կրակի դադարի ուժի մեջ մտնելը: Սա ճի՞շտ է:

– Կրակի դադարը խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից թե՛ կեսօրից առաջ, և թե՛ հատկապես դրանից հետո: Նրանք շարունակում էին իրենց ռազմական գործողությունները, և որ ամենասարսափելին է՝ նրանք կրակում էին գյուղերի և քաղաքների ուղղությամբ: Դուք պետք է ձեր գործընկերներին ուղարկեք Ստեփանակերտ և այլ քաղաքներ, որպեսզի նրանք արձանագրեն, թե ինչ ձևով են այդ քաղաքներն ու գյուղերը հողին հավասարեցվում, որտեղ մարդիկ երկրորդ շաբաթն է, ինչ անց են կացնում ապաստարաններում, որտեղ փախստականների հոսք է սկսել, որտեղ նրանք անում են այն, ինչ արել են 1990-ականերին՝ էթնիկ զտումներ, մարդկանց երկրի երեսից ջնջելը: Դա տեղի չի ունենալու: Արցախի պաշտպանական ուժերը շարունակելու են վճռականորեն պաշտպանվել: Եվ Հայաստանը եղել և մնում է նրանց անվտանգության երաշխավորը:

– Հայաստանը վճռական էր միջազգային աջակցության ստանալու հարցում: Այն աջակցություն էր ակնկալում այլ երկրներից: Արդյո՞ք դա ավելի հեշտ չէր լինի, եթե Հայաստանը որոշում կայացներ դադարեցնել հրադադարի ցանկացած խախտում, և զենքը վայր դներ՝ թույլ տալով հումանիտար կրակի դադարի, գերիների փոխանակման և մարմիների փոխանակման իրականացումը:

-Մեղքը մի՛ բարդեք Հայաստանի կամ Արցախի վրա: Արցախը հավատարիմ է: Մենք բարեխղճորեն բանակցել են այս հայտարարությունը: Արցախի կառավարությունը, նախագահը բացարձակապես, անվերապահորեն աջակցել են հրադադարին: Սա շատ կարևոր գործառույթ է՝ անելու նվազագույնը, ի ցույց դնելու դրա հումանիտար գործառույթը: Կան բազմաթիվ լրջագույն հումանիտար հարցեր, որոնք անմիջապես պետք է լուծվեն: Մարմինների վերադարձը, գերիների վերադարձը պետք է իրականացվի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է: Հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, լիովին շահագրգռված են դրանում: Եվ մենք հավատարիմ ենք կրակի դադարին:

-Մեր թղթակից Բեռնարդ Սմիթը մեզ հաղորդեց, որ հումանիտար աշխատանքների գործընթացի մեկնարկի համար դեռևս որևէ ամսաթիվ չի հայտարարվել, որովհետև դա կախված էր կրակի դադարի հաստատումից: Կա՞ որևէ եղանակ, որով Հայաստանը կարող է ճնշում գործադրելով նրա վրա, ով հրթիռներ է արձակում Ադրբեջանի վրա, դադարեցնելու դա, որպեսզի հումանիտար գործողությունները կյանքի կոչվեն:

– Ես վերադառնում եմ նույն հարցին. Հայաստանը հավատարիմ է իր հանձնառությանը, Արցախը հավատարիմ է իր հանձնառությանը: Միանշանակորեն վերստին կընդգծեմ, որ երեկ առավոտից սկսած մինչև ուշ գիշեր Ադրբեջանը հրետակոծում, թիրախավորում էր Ստեփանակերտը, մի քանի քաղաքներ և գյուղեր: Նրանք հսկայական վնաս են պատճառել քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին կրակի դադարի հաստատման ամբողջ օրը շարունակ։ Նրանք, ըստ էության, չեն հասկանում՝ ինչ է կրակի դադարեցումը: Կրակի դադարեցումը նրանց իրավունք չի վերապահում սպանել քաղաքացիներին, հարվածներ հասցնել քաղաքացիական բնակավայրերին: Ահա թե ինչ էր տեղի ունենում կեսօրից ի վեր: Եկեք շատ հստակ լինենք այս հարցում:

Սա ևս մեկ անգամ առաջ է բերում շատ կարևոր մի հարց. վերիֆիկացիոն մեխանիզմների հարցը: Մենք ցանկանում ենք կրակի դադար, մենք ցանկանում ենք տեղում վերիֆիկացիոն մեխանիզմներ, որոնք կմատնանշեն ոճրագործին, ի ցույց կդնեն այն կողմին, որը հավատարիմ չէ կրակի դադարին: Մենք խոսել ենք այս մասին տևական ժամանակ, և ևս մեկ անգամ ընդգծում եմ դա: