Արգիշտի Քյարամյանը պաշտոնանկ է արվել Նիկոլ Փաշինյանի ակնարկած դավաճանության պատճառո՞վ. «Իմ քայլում» կապ են տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է առաջնագծում «Նիկոլը հողերը ծախել է» ասողին: Այս սկանդալային բացահայտման մասին այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառմանը հաջորդեց ԱԱԾ-ի 29-ամյա տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունը:

Վարչապետի ՝ Քյարամյանի պաշտոնանկությանը նախորդած գրառման մեջ նշվում է, որ առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Թե արդյոք ԱԱԾ-ն չորս ամիս ղեկավարած Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունը կապ ունե՞ր վարչապետի այս բացահայտման հետ, կառավարությունից չեն մեկնաբանում:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն առաջարկում է այս շրջանում բավարարվել միայն հրապարակված որոշմամբ: Ինքը՝ Քյարամյանը ևս որևէ կերպ չի մեկնաբանել իր ազատումը։

Պաշտոնանկության հրամանագրի հրապարակումից հետո նրա հեռախոսահամարն անհասանելի է։ Իսկ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Միքայել Համբարձումյանը, որը մինչ այս տնօրենի տեղակալն էր:

Մինչ այս պահը ռազմական դրության ընթացքում առանցքային պաշտոնյաներից մեկի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության մասին որևէ պաշտոնական պարզաբանում առկա չէ: Ազգային ժողովի իշխանական խմբակցության պատգամավորները, այդ թվում «Իմ քայլ»-ի ղեկավարը, խուսափողական պատասխաններ են տալիս, թե արդյոք միմյանց անմիջապես հաջորդած այս գործողությունները փոխկապակցվա՞ծ են:

«Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր՝ Արման Եղոյանը տեղյակ է, թե ինչ առնչություն կա Փաշինյանի հրապարակման և Քյարամյանի պաշտոնանկության միջև: Իշխանական պատգամավորը, սակայն, փակագծեր չի բացում, առաջարկում է ակնհայտ փաստերը կողք կողքի դնել ու հետևություններ անել: Հստակեցմանը՝ այսինքն ենթադրենք, որ Արգիշտի Քյարամյանը Փաշինյանի ակնարկած դավաճանի բացահայտման հարցում թերացե՞լ է, Արման Եղոյանն արձագանքեց․ «Ռազմական դրության ընթացքում ամեն ինչ չէ, որ ասելու ենք, ժամանակը կգա և կիմանաք: Երբ երկրի քաղաքական ղեկավարությունը ցանկանա՝ կիմանաք»։

«Իմ քայլ»-ի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը նաև ազգակցական կապեր ունի Նիկոլ Փաշինյանի հետ, ուշագրավ ակնարկներ է անում: Պատգամավորը չի բացառում, որ Արգիշտի Քյարամյանն աշխատանքից ազատվել է դավաճաններին բացահայտելու հարցում թերանալու համար:

Ի դեպ, վարչապետ Փաշինյանի հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որն իրականացրել է ենթադրյալ դավաճանական արարքը, Ստեփանակերտի բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում:

Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ այս անձին՝ առաջնագծում զինվորներին հողերը հանձնելու մասին կեղծ տեղեկություններ են փոխանցել քաղաքական դրդապատճառներով:

Թե քաղաքական որ շրջանակներին էր ակնարկում Փաշինյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ: Միայն Հրաչյա Հակոբյանը մատնացույց արեց Հայաստանի նախկին իշխանություններին:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ձևակերպմամբ էլ թիկունքում դավաճաններին արձանագրելու համար շատ ջանքեր պետք չեն: Նա առանց անուններ տալու նշում է՝ դավաճանները գործում են ֆեյսբուքում, լրատվական դաշտում և քաղաքական հայտնի շրջանակների շարքերում: Քոչարյանը եզրակացնում է․ վարչապետը ստեղծված իրավիճակում ԱԱԾ տնօրենին պաշտոնանկ անելու օպերատիվ որոշում է կայացրել:

Արձանագրենք, որ վերջին մեկուկես տարում Հայաստանի ԱԱԾ-ում չորրորդ տնօրենն է պաշտոնանկ արվում: Արթուր Վանեցյանի և Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկությունների վերաբերյալ այդպես էլ պաշտոնական պարզաբանում չեղավ: Միայն իշխանական պատգամավորներն ակնարկեցին, թե Վանեցյանը պետական հեղաշրջում էր պատրաստվում իրականացնել: Թե արդյոք Քյարամյանին ազատելու պատճառները կնշվե՞ն՝ ժամանակը ցույց կտա: Սակայն առավել էական է, թե արդյոք հասարակությունը լիարժեք տեղեկություններ կստանա՞, թե ովքեր են պատերազմի վճռական օրերին վարչապետի պնդմամբ դավաճանություն գործում:

Ի դեպ, ենթադրյալ մեկ դավաճանության մասին էլ ԱԱԾ-ն էր հայտել, որի համաձայն՝ ՊՆ բարձրաստիճան նախկին պաշտոնյան Ադրբեջանի հատուկ ծառայություններին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն էր տրամադրել: Այս մասին ևս նոր մանրամասներ ԱԱԾ-ն չի հայտնում:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան