Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00. դոնորները մոտենան անձնագրով. ՀՀ ԱՆ

Լուրեր

10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություն է հրապարակել՝ նշելով, որ արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00: Խնդրում ենք մոտենալ անձնագրով:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՈՆՈՐՆԵՐԻՆ

ՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԴՈՆՈՐ

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`

  • լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
  • լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
  •  արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90
  • զարկերակը լինի 60-90 հարված րոպեում

Արյունատվության հակացուցումները

Հակացուցումները կարող են լինել.

  • բացարձակ, երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն
  • ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:

 Բացարձակ հակացուցումներն են.

  •  Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային  հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը,  բրուցելյոզ և այլն):
  • Սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք   հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները և այլն:

Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք,  վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ:

Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են.

1) արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական գործիքային միջամտություններ  6 ամիս
2) վիրահատություններ, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում  6 ամիս
3) Հայաստանի Հանրապետությունից դուրս երկարատև (1 ամսից ավելի) գործուղում(վարակների էնդեմիկ օջախներում)  6 ամիս
4) հղիության և լակտացիայի շրջան ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո, ոչ պակաս, քան
3 ամիս լակտացիայի ավարտից հետո
5) դաշտանի շրջան դաշտանի ավարտից հետո ոչ պակաս, քան
5 օր
6) ալերգիկ վիճակներ  2 ամիս
7) 37 ˚C ջերմաստիճանից բարձր ջերմություն, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ  1 ամիս
8) պատվաստումներ`

  • կենդանի վակցինա 
  • սպանված վակցինա
  • կատաղության դեմ
  • հեպատիտ Բ-ի դեմ
 

1ամիս
10 օր
2 շաբաթ

6 ամիս

9) դեղերի օգտագործում` հակաբիոտիկներ, սալիցիլատներ և ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ  1 շաբաթից մինչև 1 ամիս
10) մալարիայի էնդեմիկ վայրերից վերադարձած անձինք  5 տարի
11) ոգելից խմիչքների ընդունում  24 ժամ
12)ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ  3 ամիս

Ինչպես նախապատրաստվել արյունատվության

Եթե Դուք համապատասխանում եք նշված պայմաններին, ապա`

  • արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ,
  • արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչքներ,
  • Ձեր ընտրած արյան կետը ներկայանաք անձնագրով և/կամ զինվորական գրքույկով/:

Դոնորը լրացնում է հարցաթերթիկը, որում նշում է իր առողջական վիճակի  և ապրելակերպի մասին, որից հետո անցնում է լաբորատոր հետազոտություն և զննվում է թերապևտի կողմից: Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով: Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-13.00-ը ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից: Ցանկալի է չնախատեսել արյունատվություն քննություններից, մրցումներից և այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ:

Արյունատվությունից հետո անհրաժեշտ է.

  • 10-15 րոպե մնալ հանգիստ պառկած վիճակում,
  • վիրակապը պահել 1.5-2 ժամ,
  • այդ օրը չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով,
  • չօգտագործել ոգելից խմիչք,
  • լավ սնվել և խմել շատ հեղուկ:

Պատվաստումների կատարում թույլատրվում է արյունատվությունից առնվազն 10 օր հետո: