«Ժառանգության» փլուզո՞ւմ, թե՞ նոր փուլի անցում․ կարծիքներ

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարել է առաջիկայում «Ժառանգության»՝ այլ ուժերի հետ համախմբվելու մտադրության մասին: 
«Ժառանգությունը» գնալու է խոշորացման, մեր համագումարին մենք մեկ կուսակցություն դառնալու առաջարկ ենք անելու մեր դաշինքի գործընկերներին, արտախորհրդարանական և խորհրդարանական որոշ ուժերին։ Կուսակցության համագումարի ժամանակ մեկ կուսակցություն դառնալու հանրային առաջարկ է արվելու»,- մասնավորապես ասել է «Ժառանգության» ղեկավարը։

Թե ինչպես են վերաբերվում «Ժառանգության»՝ առաջիկայում այլ կուսակցությունների հետ միավորվելու հեռանկարին Factor.am-ը փորձեց պարզել այդ կուսակցության նախկին ու ներկա անդամներից և գործընկերներից։

«Ինձ համար կանխատեսելի էր «Ժառանգության» փլուզումը, պարզ  էր, որ այդկերպ որևէ տեղ չէին կարող հասնել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» նախկին անդամ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը։

Նրա համոզմամբ՝ այլ կուսակցությունների հետ «Ժառանգության» միավորումը կլինի «արհեստական», ուստի որևէ հեռանկար չի տեսնում այդ միավորման մեջ։ «Քաղաքականության մեջ մնալու միայն ցանկությունը քիչ է, յուրաքանչյուր կուսակցություն պետք է մտածի ոչ թե իր հաջողության, այլ այն մասին, թե ինչպես նպաստի քաղաքական մշակույթի ձևավորմանը․ վերջին հաշվով ամեն ինչ բումերանգի նման վերադառնում է հետ»,- նկատեց «Ժառանգության» նախկին անդամը։

Իսկ ահա «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը համաձայն չէ, որ սա «Ժառանգության» փլուզումն է․ «Դա իրենց որոշումն է, քաղաքական ուժը գիտի իր բացթողումների և հաջողությունների մասին, ուստի ինքն էլ պետք է քայլեր ձեռնարկի հետագա գործունեության համար։ Դա հաջորդ փուլի անցումն է, փլուզումն այն կլիներ, որ որևէ քայլ չանեին»,- ասաց նա։

Պողոսյանը հիշեցնում է, որ ՀՀ-ում 80-ից ավելի գրանցված կուսակցություն կա, սակայն խորհրդարանում ներկայացված են լինում միայն 3-4-ը․ «Կուսակցություններ կան, որ ղեկավարը կա, կնիքը կա, բայց ոչինչ չեն անում, ընտրությունից ընտրություն ենք հիշում իրենց մասին, իսկ «Ժառանգության» անունն այնպես չէ, որ ընտրությունից ընտրություն ենք հիշում»,- եզրափակեց նա։

«Ժառանգության» անդամ Սուսաննա Մուրադյանը չի բացառում, որ կուսակցության ղեկավարի հայտարարությունը կուսակիցներից շատերի ցանկությունը լինի, բայց նաև խոստովանում է՝ դեռևս նման քննարկում չեն ունեցել:

«Վերջին ընտրություններն ինչո՞ւ այսպիսին եղան, որովհետև մեր ժողովուրդը սևի ու սպիտակի ընտրության հնարավորություն չտեսավ։ Պետք է ընդդիմադիր դաշտը համախմբել, հատկապես այս ընտրություններից հետո, երբ դասական ընդդիմադիր կուսակցությունները չմտան խորհրդարան»,-  նկատեց «Ժառանգության» ներկայացուցիչը։

Մեր դիտարկմանը, որ «Ժառանգության» առանցքային դեմքերից շատերը՝ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը լքել են կուսակցությունը, միգուցե դա՞ էր պատճառը, որ կուսակցությունը ձախողվեց ընտրություններում և հիմա էլ քննարկվում է այլ ուժերի հետ միավորման տարբերակը։

«Կյանքը դինամիկա է, և այդ դեմքերն անընդհատ պիտի փոխվեն, պետք է ազնիվ լինենք ու խոստովանենք, որ «Ժառանգության» ակնառու դեմքերը դարձել են այդպիսին նաև կուսակցության շնորհիվ ու միջոցով, ու չի բացառվում, որ «Ժառանգությունը» նոր վառ դեմքեր ունենա։ Չեմ կարծում, որ խորհրդարանով է սկսվում կամ վերջանում քաղաքական գործչի գործունեությունը»,-  պատասխանեց Մուրադյանը։

Ինչ վերաբերում է վերջին խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» ամենաակտիվ դեմքերից կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, վերջինս հրաժարվեց հարցազրույցից՝ ասելով, որ «քաղաքական արձակուրդի մեջ է»։ Նախորդ գումարման խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ չցանկացավ այս թեմայով զրուցել, հարցազրույցից հրաժարվեց նաև կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։

Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ «իրատեսական չի համարում» Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության իրագործումը․ «Դաշտն այնքան պառակտված ու բզկտված է, որ չեմ կարծում, թե լուրջ արձագանքներ կլինեն դրան կամ հավանություն, թերևս մի բան ակնհայտ է՝ «Ժառանգությունը» հստակ հասկանում է, որ այս իրավիճակում սակավաթիվ ռեսուրսներով քաղաքական ուժերը չեն կարող լուրջ հաջողություններ ակնկալել  ապագայում, ուստի հասկանում եմ, թե ինչու են այդ ճանապարհով գնում»։

 

Սեդա Ղուկասյան