ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մենք մենակ ենք, բայց՝ վճռական, նահանջելու տեղ չունենք․ Կարինե Խոդիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
Բոլորը

«Այսօր ես վստահություն ունեմ մեր բանակի, մեր անկախության զավակի նկատմամբ, վստահություն կա, որ մեր բանակը սպառազինված է 21-րդ դարին հարիր տեխնիկայով։ Ես մինչև սեպտեմբերի 27-ն էի վստահ, որ իմ զինվորը հագնված է, կուշտ է, պետության կողմից ստանում է այն ամենը, ինչ իրեն պետք է։ Երբ այս ամենը միահյուսվում է, տալիս է այդ խենթության հասնող վստահությունը»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանը։

Նրա խոսքով՝ 3 միլիոն ժողովուրդն այսօր կռիվ է տալիս 90 միլիոնի դեմ․ հակառակ կողմում Ադրբեջանն է և Թուրքիան։

Դրամատուրգը հիշեցնում է՝ իզուր չէ, որ մեր ոխերիմ հարևանն ասում է՝ վախեցեք հայերի միասնությունից․ «Բոլորի մոտ մի միտք է՝ հերի՛ք եղավ։ Մենք նահանջելու տեղ չունենք։ Մենք այլևս աշխարհի մեծերի հազար ու մի խաղերին ծափահարելու ժամանակ չունենք։ Մեր համբերության բաժակը լցվել է»։

Տիկին Խոդիկյանը, անդրադառնալով հայաստանյան քաղաքական ուժերի միասնականությանը, նկատում է․ «Ընդամենը օրեր առաջ ներքաղաքական ուժերը մասնատված էին, բայց այսօր, համոզված եմ, կանգնած են իրար թիկունքի։ Պատմության մեջ սև տառերով կգրվի քաղաքական այն ուժի, հոսանքի անունը, որը կփորձի այս ընթացքում խաղեր տալ»։

Ինչ վերաբերում է հակառակորդին, դրամատուրգի համոզմամբ, այն նույնն է՝ հույսը դնում է վարձկանների, նավթադոլարների և գլխաքանակի վրա։ Արձակագիրը խոսում է նաև միջազգային հանրությունից մեր ակնկալիքների մասին։

«Ես վաղուց բուժվել եմ «թղթե շերեփի» կոմպլեքսից։ Հիմա աշխարհի մեծերը սուրճի երկու կումի արանքում թեթև հետաքրքրությամբ նայում են, թե ով կհաղթի գոտեմարտում։ Մենք ունենք մեզ բարին կամեցող երկրներ, բայց նրանց ո՛չ խոսքն ունի տեսակարար կշիռ, ո՛չ էլ ասելու կերպն է մթնոլորտ ստեղծում։ Պետք չէ, որ մենք վիրավորվածի կեցվածք ընդունենք։ Եկեք այս բարդույթից վերջնականապես ազատվենք։ Մենք մենակ ենք, բայց՝ վճռական»,- ասում է Կարինե Խոդիկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան