Թուրքիան որոշում ընդունեց՝ հայ ժողովրդին ոչնչացնելու պայքար է գնում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

– Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ-ի տարածքը։ Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել, կրակ են վարել Վարդենիսի զորամասի ուղղությամբ։ Պարո՛ն Գրիգորյան, արդյո՞ք իրականանում են այն սպասումները, որ Ադրբեջանն ընդլայնելու է ռազմական գործողությունների թատերաբեմը։

– Ես հույս ունեմ՝ Հայաստանում բոլորը հասկանում են, որ լուրջ է իրավիճակը։ Ադրբեջանը տրամադրված է լայնամասշտաբ պատերազմը շարունակել, և մենք պետք է հավաքված, համախմբված լինենք, որ հուժկու հակահարված տանք։ Մենք տեսնում ենք, որ մեր բանակը փայլուն է գործում, բայց մեզանից շատ բան է կապված՝ ինչքան մենք համախմբված ու կենտրոնացված լինենք, այդ պատերազմից հաղթող դուրս կգանք։ Դա բոլորից է կախված, մեկ մարդուց կախված չի։ Ես տեսնում եմ, որ լրջացած է հասարակությունը, այդ թվում՝ Երևանում, ես դա տեսնում եմ։ Ինչ վերաբերում է Վարդենիսին, պարզ է, որ այս ագրեսիայի նպատակը միայն Արցախը չէ։ Բազմիցս Իլհամ Ալիևն ասել է, որ մենք կվերացնենք հայոց պետականությունը՝ նկատի ունենալով Հայաստանը։ Մենք պետք է հասկանանք՝ դա մեզ համար գոյամարտ է, գոյության համար ենք մենք պայքարում։ Այո՛, մենք ուժեղ ենք, մենք կջախջախենք ադրբեջանցիներին, բայց մենք պետք է դա հասկանանք։ Այն, որ ադրբեջանցիները հանցագործություն են կատարում՝ ռմբակոծելով տարբեր քաղաքացիական օբյեկտներ, տարածում ենք մենք այդ ինֆորմացիան՝ նկատի ունեմ քաղհասարակությունը, և ավտոբուսի վրա հարձակումը ասվածի վառ վկայությունն է։

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանը ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի տարածք։ Չե՞ն հասկանում, որ դա կարող է հիմք ծառայել ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի համար՝ միջամտելու ընթացող պրոցեսներին։ Իհարկե, այլ հարց է՝ ՌԴ-ն կմիջամտի, թե՝ ոչ։ Հիշեցնենք, որ 2010-ին ՀՀ-ում ռուսական ռազմաբազան պատասխանատվություն է վերցրել ՀՀ ամբողջ տարածքի անվտանգությունն ապահովելու։

– Առաջին անգամ է, որ ուղղակիորեն Հայաստանի տարածքը խոցվում է, հարվածը հասցվում է Հայաստանի տարածքին։ Ուրեմն՝ Հայաստանը պետք է շտապ դիմի ՀԱՊԿ-ին։ Օրինակ՝ երեկ ես անհրաժեշտ չէի համարում դիմել ՀԱՊԿ-ին։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, ՀՀ ԱԳՆ-ն պետք է շատ շտապ դիմի ՀԱՊԿ-ին՝ տեղյակ պահելով, նաև արձագանքի սպասելով։ Օրինակ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը երեկ հայտարարություն արեց, չեմ ուզում ասել՝ վատ հայտարարություն էր, բայց լղոզված էր, լավ է մեր դեմ բան չասեցին։ Հիմա միանշանակ մեր կողմն է ճշմարտությունը ՀԱՊԿ-ի շրջանակում, և մենք պետք է ՀԱՊԿ-ից սպասենք արձագանքի, առաջին հերթին՝ քաղաքական, և Ռուսաստանին դիմենք, որ Ռուսաստանն է՛լ ավելի ուշադիր լինի։ Ինչո՞ւ, որովհետև հարվածը հասցված է Հայաստանի տարածքին, Ռուսաստանն ունի պարտավորություններ, և ես կարծում եմ՝ էլ ավելի կակտիվանա Թուրքիան։

– Այսօր կկայանա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ՝ ԼՂ-ում հակամարտության հարցով։ Քննարկումը դռնփակ կլինի։ Նախաձեռնությունը Էստոնիայինն է։ Ենթադրվում է՝ ներկա կլինեն Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրների դիվանագետները՝ առանց հակամարտության կողմերի: Հնարավոր է՝ քվեարկության դրվի բանաձևի նախագիծ։ Խորհրդի մշտական անդամներն են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, նրանք իրավունք ունեն որոշումների վրա վետո դնելու։ Հայաստանը ի՞նչ հույսեր կարող է ունենալ։

– ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այս կազմում չկան ընդգծված պրոադրբեջանական պետություններ, դա է պատճառը, որ ես հույս ունեմ՝ ավելի հավասարակշռված բանաձև կլինի։ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցելու, ինչը բացառություն է, որովհետև այն երկրները, ում հարցը քննարկվում է, միշտ իրենք հրավիրվում են, այս անգամ որոշեցին առանց մեզ ու ադրբեջանցիների քննարկել։ Ես հույս ունեմ, որ մեր ԱԳՆ-ն կաշխատի ԱԽ բոլոր անդամների հետ։ Հիմա շատ կարևոր է պետական ինստիտուտների աշխատանքը, մենք փաստեր ունենք։ Եթե սա միայն Արցախի հարցը լիներ, այո՛, կպայքարեինք ու վերջ։ Հիմա՝ ոչ, դու պետք է ջանքեր գործադրես, հիմա գնում է պայքար Հայոց պետականության դեմ, Թուրքիան միանշանակ որոշում ընդունեց։ Ուղղակի Թուրքիան վախենում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արձագանքից ու չգիտի՝ որ պահին հարձակվի։ Չեմ կարծում, որ կհամարձակվի։ Ադրբեջանի ղեկավարության ուղեղը «թռած է», Ալիևն իրեն կորցրել է, Ալիևը հիմա ադեկվատ չի, ինչպես Լուկաշենկոն, նույնը Ալիևն է, որը, ի վերջո, Հաագայի դատարանում կդատվի։ Եվ գիտե՞ք՝ իրեն ով կհանձնի՝ Ադրբեջանի ժողովուրդը, կապստամբի էդ ժողովուրդը, բայց էս պահին դա լրջագույն վտանգ է մեզ համար։

– ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ որպես հավանական համարժեք քայլ՝ քննարկվում է նաև Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։ Գիտենք նաև, որ բավականին բարձր մակարդակով կա քննարկում Արցախի անկախության ճանաչման հարցի վերաբերյալ։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը բացահայտ հարձակում է գործել՝ բանակցային գործընթացն արգելակելով, ՀՀ-ն ունի՞ հիմքեր՝ ճանաչելու Արցախի անկախությունը, դա ի՞նչ կնշանակի։ Եվ ի՞նչ տեսակետ ունեք դաշինքի կնքման մասին։

– Ինձ համար ամենակարևորն Արցախի ժողովրդի գոյությունն է ու անվտանգությունը։ Դա ամենագլխավորը չէ, ես հասկանում եմ՝ ինչու են դա ասում, հոգեբանորեն դա կարևոր է, ասել՝ կնքեցին, միավորվեցին, ամեն ինչ պետք է, բայց գլխավորը դա չի, գլխավորն այն է, որ մեր համատեղ բանակը՝ Արցախի և Հայաստանի, դիմադրի, թշնամուն հետ շպրտի, որ հայությունն իր տեղում մնա Հայաստանում և Արցախում։ Ես սփյուռքահայերին ինչ եմ կոչ անում՝ ակտիվացեք, զգույշ եղեք, սադրանքներ կարող են լինել, ադրբեջանցիներն իրենց լկտի են պահում, աշխատե՛ք ձեր պատգամավորների հետ՝ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, ստիպե՛ք, որ այդ պատգամավորները խոսեն՝ դա Արցախի հարցը չէ միայն, դա Թուրքիայի ծրագիրն է՝ ոչնչացնելու հայ ժողովրդին ու հայոց պետականությանը, դա ակնհայտ երևում է, այդ բաղադրիչը պետք է ասել։ Դա պայքար է երկու տոտալիտար երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի՝ ընդդեմ դեմոկրատական Հայաստանի։ Այդ դեպքում մեր կողքին կկանգնեն։ Այս մեսիջները պետք է շատ արագ տարածել՝ ամեն րոպե կարևոր է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան