Ծառուկյանի գործով դատավորին ինքնաբացարկ է հայտնվել. դատարանը հեռացել է որոշում կայացնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվեց:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանին Ծառուկյանի պաշտպանները ինքնաբացարկ են հայտնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպաններից Երեմ Սարգսյանը: Ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր ժամը 13։30-ին։

«Մի բան պարզ էր, որ այստեղ ակնհայտ շահագրգռվածություն կար։ Պարզվում է, որ երբ պաշտպանի բողոքը հետ են ուղարկել՝ որոշակի տեխնիկական շտկումներ անելու և հետ ուղարկելու համար, տրամադրվել է ընդամենը 2 օր, այն դեպքում, երբ սովորական փորձը ցույց է տալիս, որ այդ ժամկետը 5-25 օր է լինում։ Հստակ փաստական տվյալներ ունենք, որ Վճռաբեկ դատարանի աշխատակիցներին հանձնարարություն է եղել, որպեսզի անձամբ գնան փոստային բաժանմունք և ստանան պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցումը հաստատող փաստական տվյալը։ Այսինքն՝ ակնհայտ է, որ շահագրգռվածություն կա, որ ինչ-որ անձինք հանձնարարում են՝ արագություն ապահովել, ինչ-որ աշխատակիցներ էլ ջանասիրաբար գնում ու փոստերից վերցնում են և այլն»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Նա հավելեց՝ այդ ամենը կատարվել է, որ որոշումը կայացվի կոնկրետ ժամկետում:

«Ամսի 10-ին մերժվեց բողոքը, և բոլորին ուղարկեցին որոշումները, սակայն գործը չուղարկեցին, մնաց Վճռաբեկ դատարանում մինչև ամսի 17-ը։ Նույն օրը բերեցին առձեռն մուտքագրեցին Կենտրոնի դատարան։ Ինչո՞ւ, որովհետև հանկարծ փոստով չուղարկեն, ժամկետների խնդիր չլինի և այլ դատարանի հերթապահության օրով լինի»,- նշեց պաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: