Հրաչ Բերբերյանը հիասթափեցնում է Խոսրով Հարությունյանին. նա կարտոֆիլի թանկացում է կանխատեսում

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը գտնում է, որ կարտոֆիլագործությունը պետք է զերծ լինի քաղաքականությունից: Այս միտքը նրան հուշել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ կարտոֆիլով սնվող աղքատներիի վրա մսի թանկացումը չի անդրադառնալու, քանի որ նրանք միևնույն է, «կարտոֆիլ են օգտագործելու»:

«Վերջին տարիներին կարտոֆիլագործությունը ավելի լավ է զարգացել, որովհետև ճիշտ քաղաքականություն է տարվել , և, եթե ուշադիր նայեք, կայուն վիճակում է: Սա միակ ոլորտն է, որտեղ դեռ քթները չեն մտցրել»,- ասաց նա:

Մեր հարցին, թե ում նկատի ունի, ասելով՝ քթները չեն մտցրել, Բերբերյանը պատասխանեց. «Չինովնիկներին: Եթե քթները մտցնեն էդ բնագավառ, կփչացնեն: Մենք լիքը չինովնիկներ ունենք, որոնք իրենց գործով զբաղված չեն: Մեկն էլ կար, էշի կողքը կանգնում, նկարվում էր: Մենք նույնիսկ նախարարներ ունեինք, որ գնում էին կարտոֆիլի դաշտի կողքը նկարվում էին, ֆերմերներին էլ՝ Վարդենիսից, Շիրակից, տանում էին իրանց հետևը կանգնեցնում»:

– Հիմա կարտոֆիլը հարուստների ուտելիք է, թե՞ աղքատների:

– Մեր միավորումը ամեն ինչ անում է, որ մենք կարտոֆիլի խնդիր չունենանք, չնայած այս տարի և անցյալ տարի ֆերմերները տուժեցին: Մենք կարտոֆիլն արտադրում ենք և՛ հարուստների, և՛ աղքատների համար, իսկ ով որ փորձի քաղաքականացնել գյուղատնտեսությունը, էն էշի կողքին պետք է կանգնի: Կարտոֆիլագործները մեր հացի ու ջրի մարդիկ են: Գյուղատնտեսությունը քաղաքականությունից հեռու պետք է լինի:

– Բայց գյուղատնտեսության նախարարն էլ է ՀՀԿ անդամ, չնայած չէր ուզում, բայց անդամագրեցին:

– Չեմ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչել, ինչքան հեռու , այնքան լավ: Իսկ ով որ կարտոֆիլի մասին խոսում է, երևի, մանկության տարիներին կարտոֆիլ շատ է սիրել: Պարոն Հարությունյանին պետք է հիասթափեցնեմ: Այս տարվա կարտոֆիլի բերքը անհամեմատ քիչ է անցյալ տարվա բերքից: Գարնանը կարտոֆիլի մանրածախ գինը կբարձրանա, կհասնի 300-350 դրամի՝ կիլոգրամի համար: Պատճառը երաշտն է, որը վնասել է հատկապես Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի ֆերմերներին: Նախարարությունները, որոնք պետք է դրա մասին բարձրաձայնեին, ձայն չհանեցին, միայն մեր միավորումը հայտարարեց այս մասին:

 

Սյուզան Սիմոնյան