ՔԿԾ-ում անցկացվել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնահարցերին նվիրված խորհրդակցություն

Լուրեր

12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անցկացվել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի հնարավոր դրսևորումները կանխարգելելու և բացառելու, ինչպես նաև դրանց դեմ համակարգված պայքար մղելու հիմնահարցերին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են Ծառայության պետ Արթուր Գոյունյանը, Ծառայության պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Մարկոսյանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պետերը, նրանց տեղակալները, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումների ղեկավարներն ու անձնակազմը։

«Խորհրդակցության ընթացքում Արթուր Գոյունյանը և Գագիկ Մարկոսյանը, առանձնահատուկ կարևորելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի հաղթահարումը, արձանագրել են, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ ծավալվող հետևողական պայքարը և դրա հետագա ակտիվացման միտումները վկայում են քրեակատարողական ծառայության համակարգում ժամանակին համահունչ մի շարք իրավակազմակերպական և այլ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։ Այդ նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ և ամփոփումներ, որոնց արդյունքներով կազմվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել քրեակատարողական ծառայության համակարգում օպերատիվ իրադրության վերահսկելիության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիր։

Վերոհիշյալով պայմանավորված՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են խնդրո առարկային առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր, նախանշվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և այլ իրավակազմակերպական միջոցառումների շրջանակը, դրանց արդյունավետ իրականացման եղանակները, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի հակազդեցության փորձերի կանխարգելման ու չեզոքացման հնարավոր մեխանիզմները»,- ասված է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում: