Մասսայական վարկային արձակուրդը հանգեցնելու է շատ մեծ մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական վնասների․ ԿԲ փոխնախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
29.09.2026 | 19:13
Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ
29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
29.09.2026 | 18:30
ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
29.09.2026 | 18:21
UFC-ի նախկին չեմպիոնը հայտնել է՝ որքան արժե չեմպիոնական գոտին
29.09.2026 | 18:10
Տիչինայի փողոցում զոհվածներից 2-ն Իրանի քաղաքացի են // Ձերբակալվել է թատերագիր Վահրամ Սահակյանը․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 18:00
ՌԴ Ամուրի մարզում Տու-95 ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհեր կան
29.09.2026 | 17:53
Լիխաչովը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ հանդիպումից և ռուսական առաջարկներից
29.09.2026 | 17:45
45-ամյա Ֆերնանդո Ալոնսոն նոր պայմանագիր է կնքել «Ասթոն Մարտինի» հետ
29.09.2026 | 17:36
ՌԴ-ն արգելել է Հայաստան, Ադրբեջան և մի շարք այլ երկրներ ավելի քան 1 մլն ռուբլի կանխիկ դուրս բերել
29.09.2026 | 17:23
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող մի շարք ընկերություններում
Բոլորը

Հայաստանում 3 ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը, բացի այդ՝ վարկառուների 93 տոկոսը պարտաճանաչ կատարում է իր պարտավորությունները: Այս մասին այսօր կազմակերպված «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

Երիցյանի խոսքով՝ խնդրահարույց կամ չաշխատող վարկերը պատմականորեն տատանվում են ամբողջ վարկերի 5-7 տոկոսի շրջանակում:

«Իսկ համավարակից հետո ավելացել է ընդամենը 1 տոկոսային կետով և այս պահին գտնվում է 7 տոկոսի շրջանակում: Դա նշանակում է, որ վարկառուների առնվազն 93 տոկոսը գիտակցված և պարտաճանաչ կերպով կատարում է իր պարտավորությունները»,- ասաց ԿԲ փոխնախագահը:

Նրա պնդմամբ՝ մասսայական վարկային արձակուրդը հանգեցնելու է շատ մեծ մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական վնասների․ «Բարոյական ռիսկի մասով, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, սա կարող է հանգեցնել մտածողության բացասական փոփոխության, վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են: Մեր սեփական փորձը նույնպես վկայում է այս մասին»:

ԿԲ փոխնախագահը հիշեցրեց, որ 2018-ին բանկերը ներեցին խնդրահարույց վարկառուների տույժ-տուգանքները: Հետո ԿԲ-ի հետազոտությունները ցույց տվեցին, որ ներում ստացած մարդկանց կողմից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների 50 տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն իրավիճակում:

«Այսինքն՝ այդ մարդիկ ունեն պարտաճանաչ վարքագծի խնդիր: Ստացվում է, որ պարտաճանաչ վճարողները չեն խրախուսվում, իսկ ընտրովի մոտեցման դեպքում գործնականում անհնար է որոշել՝ ում պետք է արձակուրդ տրամադրվի՝ առանց կոպտորեն խախտելու արդարության սկզբունքը»,- ասաց Երիցյանը:

Նա շեշտեց նաև, որ բանկերը հանդիսանում են ընդամենը միջնորդներ՝ ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Վարկերից ստացված տոկոսներից բանկերը պետք է կատարեն ավանդատուների նկատմամբ իրենց պարտավորությունները:

«Բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսի վճարի տեսքով, որպես եկամուտ, տարեկան վճարում են շուրջ 140 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի մոտավորապես 2.5 տոկոսը: Եվ մենք պարտավոր ենք հարցնել ավանդատուներին՝ արդյո՞ք նրանք պատրաստ են հրաժարվել այդ եկամուտներից՝ հօգուտ իրենց պարտավորությունները պատշաճ չկատարող վարկառուների: Հակառակ դեպքում՝ 3 ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սնանկացմանը»,- ասաց Երիցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: