Հայաստան հոսող տրանսֆերտները 7 ամսում կրճատվել են 15․3%-ով

Լուրեր

28.08.2026 | 22:57
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 9 ակտիվիստի․ նրանցից մեկին ՌԴ արտաքսում է սպառնում
28.08.2026 | 22:45
Գավառում 5 ինքնաձիգ, ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել․ 3 անձ ձերբակալվել է
28.08.2026 | 22:24
Օգոստոսին Ուկրաինան 21 անգամ հարձակվել է ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա. նավթի մշակումը հասել է վերջին 20 տարվա նվազագույնին
28.08.2026 | 22:10
Թուրքական ԱԹՍ-ն խախտել է Հունաստանի օդային տարածքը․ հունական F-16 կործանիչները որսացել են այն
28.08.2026 | 21:58
Օգոստոսի 31-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.08.2026 | 21:42
Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել
28.08.2026 | 21:27
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
28.08.2026 | 21:11
Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը պահպանվում է նոր իրողությունների պայմաններում. Միրզոյան
28.08.2026 | 21:10
Պուտինը մտադիր է Փաշինյանի հետ քննարկել Հայաստանում ընդդիմության առաջնորդների կալանավորման հարցը
28.08.2026 | 20:54
Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում
28.08.2026 | 20:37
Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում
28.08.2026 | 20:26
Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը
28.08.2026 | 20:10
Ռուսաստանից ներմուծումը նվազել է 642 մլն դոլարով․ դեպի ԱՄԷ արտահանվող ոսկու ծավալը նույնպես կրճատվել է
28.08.2026 | 19:55
Սև ծովում ադրբեջանցի նավաստիներով բեռնատար նավ է խորտակվել
28.08.2026 | 19:41
Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով
Բոլորը

Կորոնավիրուսն ու դրա հետևանքով սահմանափակումներն իրենց ազդեցությունն են թողել նաև Հայաստան մուտք գործող գումարների վրա։ Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ուղարկվող գումարները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել են 15․3 տոկոսով։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների վերլուծությունից։

Այսպես՝ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ուղարկվել 893 մլն 289 հազար դոլար, իսկ 2019 թվականի նույն ամիսներին՝ 1 մլն 55 հազար 256 դոլար։

Հայաստան ուղարկված գումարների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Այս տարվա հունվար-հուլիսին ՌԴ-ից Հայաստան է ուղարկվել 399 հազար 310 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 556 հազար 136 դոլարի փոխարեն։ Այսինքն՝ ՌԴ-ից մուտքերը նվազել են 28․2%-ով։ Այստեղ մեծ դեր ունեն աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնող ՀՀ քաղաքացիների կողմից ուղարկված գումարները, որոնք այս տարի նվազել են, քանի որ սահմանափակումների պատճառով նրանցից շատերն այս տարի չեն մեկնել ՌԴ։

Հատկանշական է, որ չնայած ընդհանուր ներհոսքի նվազմանը՝ ԱՄՆ-ից եկող գումարներն ավելացել են։ Այս տարվա առաջին 7 ամիսներին դրանք կազմել են 184 հազար 477 դոլար՝ նախորդ տարվա 150 հազար 067 դոլարի փոխարեն։ Աճը կազմել է 22%:

Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարները նույնպես նվազել են։ Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից գումարների արտահոսքը կազմել է 622 հազար 381 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 780 հազար 965 դոլարի փոխարեն։ Նվազումը կազմել է 25․4%:

Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ՝ Ռուսաստան փոխանցված գումարի նվազումը չնչին է եղել, իսկ ահա ԱՄՆ փոխանցվող գումարները նվազել են շուրջ 1․2 անգամ՝ կազմելով 73 հազար 683 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 163 հազար 188 դոլարի փոխարեն։

Անժելա Պողոսյան