Մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 5-րդ զորամիավորումում մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք:
Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման, պաշտպանության և հարձակման ժամանակ համակարգված գործելու կարողությունները, զինծառայողների անհատական պատրաստության մակարդակը: