Խոպանը՝ հեռավա՞ր. ինչո՞վ են Արագածոտնում տուն պահում արտագնա աշխատանքից զրկվածները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արտագնա աշխատողները կամ խոպան գնացողները, ինչպես նրանց կոչում են ժողովրդական խոսքում, այս տարի զրկվեցին իրենց եկամուտից: Նրանց մի մասը չկարողացավ գնալ արտասահման, երբ փակվեց Վրաստանի սահմանն ու սահմանափակվեցին դեպի Ռուսաստան թռիչքները:

Տանը մնացին նաև Արագածոտնի գյուղերից խոպան գնացողները, հատկապես Մաստարայի տղամարդիկ, որոնք ավելի շատ են մեկնում Ռուսաստանում աշխատելու։ Նրանք Factor TV-ի հետ զրույցում ներկայացնում են իրենց վիճակը. «Գնում ենք Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց էս տարի չկարողացանք կորոնավիրուսի պատճառով։ Գործ չկա, պարապուրդ է»։

«Էս 30 տարի խոպան եմ գնում Մոսկվա, էնտեղ աշխատում։ Էս տարի չկրցանք էրթայինք, փակվավ։ Արդեն երրորդ վարկն եմ վերցնում, որ ապրենք, հարի տեսնենք ինչ կլինի»,- պատմում է մաստարացին:

Տարեսկզբին արդեն պարզ էր, որ ճգնաժամը երկար է տևելու, և հաղորդակցությունը շուտ չի վերականգնվի: Արագածոտնի Դավթաշեն, Կաթնաղբյուր, Մաստարա գյուղերից խոպան գնացողների մի մասը գտավ աշխատանք, տեղավորվեց հիմնարկներում, աշխատանքի մեկնեց Երևան։

Մյուս տարբերակն էլ սեփական հողը մշակելուն կամ անասնաֆերմա ստեղծելուն լծվելն էր: Բայց այստեղ էլ գյուղացիները բողոքում են վարկերի անմատչելիությունից. «Որ անձրև չգա, ի՞նչ գյուղատնտեսություն։ Մենք անջրդի տեղ ենք, ոչ մի բան էլ չկա։ Մի հեկտար ու կես հող ունեմ, ըդորով ի՞նչ ապրենք։ Ըդորով ի՞նչ էնեմ, անասո՞ւն պահեմ, ծախսեմ, լույս ու գազի հախ տա՞մ, ի՞նչ տամ»։

«Գալիս են, տեսնում են անասուն չկա, ոչ մի բան չենք պահում։ Գան ինչի՞ հիման վրա մեզ գյուղատնտեսական վարկ տան»,- հարց է բարձրացնում գյուղացին:

Սա ոչ միայն մարդկային, այլև երկրի համար տնտեսական լուրջ խնդիր է: Բանն այն է, որ խոպան գնացողների աշխատած գումարները զգալի դեր են ունենում Հայաստանի տնտեսության մեջ: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին այս մարդկանց կողմից Հայաստան ուղարկվող գումարները պաշտոնական վիճակագրությամբ նվազել են գրեթե 20 տոկոսով կամ 150 միլիոն դոլարով։

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ այս տարի իրական անկումը ավելի մեծ է եղել, քանի որ բանկերով փոխանցվածի մեջ մտնում են նաև այն գումարները, որ նախկինում մարդիկ բարեկամների միջոցով էին տեղափոխում Հայաստան։

Այս անկումը ոչ միայն առանձին ընտանիքների խնդիր է, այլև շղթայական ազդեցություն կարող է ունենալ ընդհանուր տնտեսության վրա։

«Այդ գումարի մեծ մասը՝ գրեթե 70 տոկոսը, անմիջապես ուղղվում է սպառմանը։ Դրանք մեր էն քաղաքացիներն են, որոնք էդ գումարներով ապրում են։ Եվ այդ գումարների նվազեցումը բերելու է պահանջարկի նվազեցման, արդեն իսկ բերել է, ու նաև տնտեսական ակտիվության թուլացման, ինչի նշանները մենք արդեն տեսնում ենք», – Factor TV-ի հետ զրույցում նշում է Թունյանը։

Տնտեսագետ պատգամավորը դժվարանում է կանխատեսել՝ այս տարի արտագնա աշխատողների կողմից ուղարկվող գումարների չափը կվերականգնվի, թե՝ ոչ։ Իսկ Մաստարայի գյուղամեջում տղամարդիկ Ռուսաստանի իրենց աշխատանքին վերադառնալու հույսն են փայփայում՝ հավաքվելով եկեղեցու կողքին՝ իրենց ամենօրյա հավաքատեղիում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Գարիկ Հարությունյան