Այսօր 85․246 նպաստառու ընտանիքներ կան և ավելի քան 350 հազար այլ շահառուներ․ Ժամակոչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
29.09.2026 | 19:13
Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ
29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
29.09.2026 | 18:30
ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
29.09.2026 | 18:21
UFC-ի նախկին չեմպիոնը հայտնել է՝ որքան արժե չեմպիոնական գոտին
29.09.2026 | 18:10
Տիչինայի փողոցում զոհվածներից 2-ն Իրանի քաղաքացի են // Ձերբակալվել է թատերագիր Վահրամ Սահակյանը․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 18:00
ՌԴ Ամուրի մարզում Տու-95 ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհեր կան
Բոլորը

Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով, մասնավորապես, առաջարկվում է նախատեսվող սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել համալիր սոցիալական ծառայություն, որում կմիավորվեն տարածքային մի շարք գրասենյակների գործառույթներ:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, թե որոնք են նախագծերի փաթեթի ընդունման հրատապության պատճառները, Ժամակոչյանը նշեց, որ այն պայմանավորված է ներկայացված օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետով․ դրանք ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 23-ին:

«Մեր գերնպատակն է պետական կառույցների կողմից սոցիալական ծառայությունների տրամադրումն անխափան ապահովելը: Մենք չենք կարող բարեփոխմանը գնալ այնպես, որ անգամ մեկ օր ուշացնենք քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները: Այսօր 85․246 նպաստառու ընտանիքներ կան և ավելի քան 350 հազար այլ շահառուներ, ովքեր օգտվում են սոցիալական ծառայություններից»,- ասաց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: