Նախկին իշխանությունները սրիկայաբար են վարվել՝ Ալիևին մեսիջներ են ուղարկել, և նա սխալ հաշվարկներ է արել․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ

– Պարո՛ն Սաֆարյան, հեղափոխությունից հետո, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանը վիզը ծուռ արտաքին քաղաքականությունից հրաժարվել է։ Մինչդեռ ընդդիմախոսները վարչապետին մեղադրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, ԵՄ-ի, ԱՄՆ-ի ուղղությամբ ոչինչ չանելու՝ արդյունք չարձանագրելու մեջ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ փոխվեց հեղափոխությունից հետո, դիտարկելով նաև ինքնիշխանության բաղադրիչը։

– Կարճ պատասխանեմ, մասնավորապես՝ նրանց, ովքեր նախկին իշխանությունն են ներկայացնում։ Եթե նրանք գտնում են, որ այժմ Հայաստանի միջպետական, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ի հայտ են եկել խնդիրներ, ապա այն պարզ պատճառով, որ, ի տարբերություն նախկին իշխանությունների, Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի Հանրապետությունը վիզները չեն ծռում։ Միգուցե, դա այս պահին դուր չի գալիս ոմանց, բայց, միևնույն է, դա է ինքնիշխանությունը, դա է պետականությունը։ Իսկ ավելի ընդհանրական, այսպես ասեմ, Հայաստանում շատ լուրջ բան է փոխվել։ Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ ՀՀ ղեկավարն ընտրված է ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից, հետևաբար՝ ինքը արտաքին լեգիտիմության կարիք չունի։ Նախկին ղեկավարները, կոպիտ ասած, սեփական լեգիտիմությունը ստեղծել են արտաքին գործոններով, արտաքին ուժերի հաշվին, ինչը չի անում Նիկոլ Փաշինյանը։ Դա կարող է դուր չգալ այն արտաքին դերակատարներին, որոնք սովոր էին կախվածության մեջ պահել ՀՀ ղեկավարներին և նրանցից կորզել ցանկալի որոշումներ, այս պահին դրությամբ կարող ենք ֆիքսել, որ ինչից էլ դժգոհ լինենք կամ որքան էլ գոհ չլինենք հետհեղափոխական բարեփոխումների տեմպերից, մի բան ակնհայտ է՝ ՀՀ իշխանություններն արտաքին լեգիտիմության հույսին չեն, ինչպես եղել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

– Ինքնիշխանության մասին «Դոսյե» կենտրոնի հետաքննությունում բերված փաստերով նախաքննություն է ընթանում ԱԱԾ-ում։ ՀՀ-ում ՌԴ-ի գործակալների ցանկ էր հրապարակված, նշվում էր, որ պետական բոլոր հիմնարկներում կան ՌԴ-ի գործակալներ։ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն այսօր ասել է, որ ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու հոդվածի փաստերին։ Ռուսաստանի գործակալների մասին հետաքննությունում Արթուր Վանեցյանի, Գագիկ Ծառուկյանի և այլոց անուններն են։ Ըստ Ձեզ՝ քրեական գործով ի՞նչ կարող է պարզ դառնալ։

– Զեկույցը ուներ մասեր, որոնք ամենևին զարմացնող չէին, նորություն չէին, որովհետև բոլորս, չեմ կարծում, մեծ անակնկալի ենք եկել, որ Հայաստանում կարող են լինել այլ երկրների շահերը սպասարկող գործիչներ կամ պաշտոնյաներ։ Բայց զեկույցի, թերևս, առանձնահատկությունն այն էր, որ ՀՀ ԱԱԾ երեք նախկին տնօրեններ մատնանշվում էր, այսպես ասած, որպես յուրայիններ։ Ըստ որում՝ Կառլոս Պետրոսյանի դեպքում շատ մտահոգիչ էր, որ նա մեկնել է Ռուսաստան, այնտեղ գույք է, այսպես ասած, «ընծա» ստացել, հետևաբար, հարց է ծագում՝ ի՞նչ ծառայությունների դիմաց և, ընդհանրապես, ի՞նչ գործ ունի ՀՀ գաղտնիքներին տիրապետող անձը Ռուսաստանում գործունեությունը ծավալի, այն էլ՝ հասարակական և քաղաքական։ Այստեղ խնդիր է ծագում, որ եթե նույնիսկ նրանք այս պահին չկան, ապա ինչ է լինելու նրանց նշանակած կադրերի հետ, նրանց նշանակած կադրերն արդյո՞ք շարունակում են ծառայություններ մատուցել իրենց նախկին ղեկավարներին ու պարտական են աշխատանքի, կարիերայի կամ որևէ այլ բանի համար։ Հետևաբար, այս նախաքննության խնդիրը պետք է լինի՝ իսկապես պատասխանել՝ Արթուր Վանեցյանը, նույն վաղամեռիկ Գեորգի Կուտոյանը, Կառլոս Պետրոսյանն արդյո՞ք հանդիսացել են ՌԴ հատուկ ծառայությունների հետ համագործակցող կամ նրանց գործակալ հանդիսացող անձինք։

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն խաբված է զգում։ Նա հայտարարել է, որ ՀՀ-ի նոր իշխանությունները հուսադրող հայտարարություններ են արել, իրենց ոչ պաշտոնական խողովակներով դրական ազդանշաններ ուղարկել՝ խնդրելով ժամանակ տալ։ «Մենք հույս ունեինք, որ նոր կառավարությունը նորություններ կբերի այս դաշտ և կուղղի նախկին ոչ ճիշտ քաղաքականությունը: Այդ միտքն ամրապնդվեց Հայաստանի վարչապետի հետ Դուշանբեում իմ մի քանի հանդիպումներից հետո: Այդ ժամանակ ինձ խնդրեցին ժամանակ տալ, քանի որ Հայաստանի ներքին վիճակը բարդ է, ծանր է, նախկին իշխանության ներկայացուցիչները ցանկանում են ռևանշի հասնել, իսկ դա շատ բացասական կանդրադառնա բանակցային գործընթացի վրա, բայց նրանք հակված էին բանակցությունների, ցանկանում էին լուծել այդ խնդիրը: Նրանք խնդրում էին ամրապնդել հրադադարի ռեժիմը»,- ասել է նա: Սակայն, ըստ Ալիևի, ՀՀ ղեկավարության աբսուրդային հայտարարությունները, օրինակ, «Արցախը Հայաստան է և վերջ», «բանակցությունները դարձրին անիմաստ»։ Ալիևի այս խոսքն ինչի՞ մասին է վկայում։

– Ալիևը շոկի մեջ է, հատկապես՝ Տավուշից հետո։ Ալիևը մտածում էր, որ Հայաստանը նոր իշխանությունների օրոք ավելի թույլ կլինի, քան նախկինում։ Ըստ որում, չգիտես որտեղից՝ այդ երազանքները փայփայել էին իրենց մեջ, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի գիծը և պատրաստ է լինելու շատ հստակ խոսելու, թե ինչ է զիջելու, ինչն է զիջման ենթակա և այլն։ Ալիևը մեծ ախորժակով սպասում էր, որ Նիկոլ Փաշինյանը կգա և բանակցային սեղանի շուրջ կասի, որ, գիտես, քանի որ դու կողմ չէիր Սերժ Սարգսյանի առաջարկած յոթ տարածքներին, ես մի հատ էլ ութերորդն եմ առաջարկում, այսինքն՝ Հայաստանի կողմից միակողմանի զիջման պարտավորությունները կխորացնի և նաև պատրաստ կլինի համաձայնել Արցախի գոյությանն Ադրբեջանի կազմում։ Բայց Իլհամ Ալիևը զարմացավ։ Ի դեպ, երեկ էլ Ադրբեջանի նախագահականին առընթեր կայքերից մեկը շատ հետաքրքիր հոդված էր հրապարակել։ Իրենք հաշվարկել էին, թե, ա՛յ, Նիկոլ Փաշինյանը թիմը կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը, Իլհամ Ալիևը սպասում էր, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կվատանան, ՀՀ իշխանությունները Հայաստանը կկտրեն Ռուսաստանից, մենք էլ «համփ» կանենք ու հողերը կվերցնենք։ Բայց այդ նույն քարոզչությունը տանում են նախկին իշխանությունները, որ այս իշխանությունները Հայաստանը պոկում են ՌԴ-ից, Ռուսաստանին դուրս են մղում տարածաշրջանից․․․ Եկեք մի բան հասկանանք՝ չի կարելի մյուս կողմից մոտ անադեկվատ սպասումներ առաջացնել, որովհետև հիասթափությունն էլ կարող է շատ վտանգավոր լինել ՀՀ-ի համար։ Այսինքն՝ բոլոր դեպքերում, միևնույն է, նախկին իշխանությունները շատ վատ և, ներեցեք բառիս համար, սրիկայաբար են վերաբերվել այդպիսի զգայնության խնդրին՝ այդ մեսիջներն ուղարկելով։ Սխալ հաշվարկները նույնքան վտանգավոր են։ Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը չհաղթեց, բայց սխալ հաշվարկներ կատարեց ու հարձակվեց, չէ՞։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան