Վարչապետն ասում է՝ կոռուպցիայի մեջքը կոտրված է, բայց այն դարձել է լեգալ. Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.02.2026 | 21:00
ՀՀ-ում չկա 9 մլրդ դոլար, որ մենք ներդնենք․ Վենսի նշած գումարները ամերիկյան ներդրումներ պետք է լինեն․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 21:00
Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրվել
10.02.2026 | 20:52
Հայաստանը նահանջել է․ կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ խնդիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 20:38
Viva-ն և IDBank-ը համաձայնության են եկել
10.02.2026 | 20:30
Առանց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջնորդության՝ չէինք կարողանա խաղաղության համաձայնագրի հասնել. Վենս
10.02.2026 | 20:27
Սպասում ենք ԱՄՆ-ի կողմից փոխադարձ դիրքորոշման. Կոբախիձեն՝ վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին
10.02.2026 | 20:15
Մինչև 720 000 դրամ աշխատավարձի խոստում, ատեստավորման դժվարություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 20:00
Սեղանին է մնացել 300 000 ադրբեջանցու վերադարձի պահանջը․ ենթադրում եմ իշխանությունը կհամաձայնվի ընտրություններից հետո․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 19:53
Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին Կովկասում խաղաղության հաստատման համար, նաև խոսել TRIPP-ի կարևորությունից
10.02.2026 | 19:51
16 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանների մի շարք հասցեներում և Ջրվեժում
10.02.2026 | 19:40
Ռուբեն Վարդանյանը եզրափակիչ խոսքով է հանդես եկել ու ադրբեջանական բանաստեղծություններ ընթերցել
10.02.2026 | 19:32
Ռոսկոմնադզորը հայտարարել է Telegram-ի նկատմամբ «սահմանափակումները շարունակելու» մասին
10.02.2026 | 19:18
Բախումների օր՝ NBA-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 19:06
Ինչ տեսք ունեն սահմանի պաշտպանական կառույցները․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
10.02.2026 | 19:00
Բացառիկ նորություն է ԱՄՆ-ից ԱԹՍ-ի գնումը․ սա 1-ին քայլն է անվտանգային ոլորտում համագործակցության․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ

 

-Պարո՛ն Հարությունյան, ԼՀԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը ԱԺ-ում բարձրացնելով քաղաքական բանավեճը է՛լ ավելի սրացավ: ԼՀԿ-ին միացավ ԲՀԿ-ն։ Հարությունյանը ԱԺ ամբիոնից Գագիկ Ծառուկյանին ուղղված ակնարկ էր արել, որ կրթական այս չափորոշիչներով մի խումբ կոտայքցիներ կսովորեն ղեկավարել սեփական հորմոնները։ Բանավեճին միացավ Փաշինյանը՝ հիշեցնելով Ծառուկյանի անվան հետ կապվող բռնաբարության պատմությունը, Ծառուկյանն էլ գրառմամբ նշեց՝ ժամանակն է Սահմանադրությամբ ամրագրել հոգեկան խնդիր ունեցող մարդկանց պետական պաշտոնների նշանակելու արգելքը։ Ինչի՞ մասին է վկայում այս որակի բանավեճը։

 

-Սա վկայում է այն մասին, որ մենք, ցավոք սրտի, քաղաքական օրակարգ չունենք։ Ես, օրինակ, տխրում եմ նման մեկնաբանությունից։ Հայաստանի Հանրապետությանը, որի ժողովուրդը հայտնի է մշակութային բազմածալք ժառանգությամբ՝ գիտության, մշակույթի, արվեստի ոլորտներում, նման մակարդակի բանավեճը, համաձայնեք, բացարձակապես հարիր չէ։ Սա խոսում է այն մասին, որ քաղաքական պոլեմիկայի մակարդակը, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, իջեցրինք թաղային հեղինակությունների ու բառամթերքի մակարդակի։ Փոխանակ քաղաքական օպոնենտին հիմնավորված, փաստարկված արգումենտներով մերժեն կամ հերքեն, սկսում են մտնել տարբեր տեղեր, հասնում են ընտանիք։ Սա խոսում է այն մասին, որ քաղաքական արգումենտացիան և առաջարկվող լուծումները հիմնարար առումով խոցելի են։

Ըստ էության, կա մի շատ հասկանալի ընկալում, որ ԿԳՄՍ նախարարության կողմից բարեփոխումների անվան տակ առաջ քաշվող այս փորձարարական մոտեցումները վտանգում են մեր կրթական համակարգի ապագան, հետևաբար՝ վտանգում են մեր սերնդին։ Երբ առաջ են քաշվում կրթական չափորոշիչներ, և հայտնի գիտնականներ, մասնագետներ իրենց տարակուսանքն են հայտնում և դրանք ընդհանրապես արհամարհվում են, սա, կներեք, սկսում է մտորելու ավելի շատ տեղիք տալ։ Արձանագրենք, որ նախարարը, իսկ տվյալ դեպքում նաև՝ կառավարությունը, ըստ էության, անհաղորդ են հանրության հոգսերին, հույսերին։ Սա խոսում է այն մասին սա նշանակում է, որ նրանք պատրաստ չեն հանրության կարծիքը հաշվի առնել, և ըստ էության, չեն փորձում լինել հաշվետվողական, սա խոսում է իշխանության լեգիտիմության լուրջ դեֆիցիտի մասին։

-Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկում կա, և ինչպես ձեր իշխանությունը, այս իշխող ուժը ևս դա կապում է համաշխարհային զարգացումներով։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության քաղաքականությունը, արդյոք արդյունավետ էին աջակցման ծրագրերը։

-Նախ ասենք, որ կորոնավիրուսը պետք է իր ազդեցությունը թողներ տնտեսության վրա։ Եվ ես նույնիսկ չէի էլ փորձել որևէ մեկի հետ բանավիճել՝ արդյոք մեր տնտեսական անկումը կկազմի 10, 5, թե 4%, մենք պետք է արձանագրենք, որ վատ է լինելու։ Բայց իմ հարցն այլ է՝ արդյոք իշխանությունները պատրաստ էին նման էքստրեմալ պայմանների, եթե մենք 2018 թվականից սկսեինք տնտեսության բարեփոխումները, այսօր կարող էինք դարձած լինել ներդրումներ ներգրավելու ինստիտուցիոնալ լուրջ հնարավորություններ ունեցող պետություն, միգուցե մենք ավելի մեծ հնարավորություններ ունենայինք կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը մեղմելու։  Խոսքը սրա մասին է։ Այն, որ համավարակը պետք է բերեր տնտեսական անկման, էստեղ խոսք չի կարող լինել։ Վեճն այն բանում է՝ արդյոք մեր իշխանությունը մի բան ավելացրեց այն ժառանգության վրա, որ ստացել էր, որպեսզի մենք ինչ-որ ֆորսմաժորի պատրաստ լինեինք։

Ես ասում եմ՝ ոչ։ Հայաստանում նեդրումներ չեն եղել, կապիտալ ծախսերը կատարվում են 52%-ով, հետևաբար, ինքը՝ իշխանությունը, այս կորոնավիրուսին դիմագրավելու պատրաստվածության տեսանկյունից հյուծված վիճակում էր գտնվում։ Արդյոք այն նախաձեռնությունները, որոնցով հանդես եկավ կառավարությունը, տվեցի՞ն արդյունք, ես ասում եմ՝ ոչ։ Խոսքը պետք է գնար այս եկամուտների տոտալ նվազման պայմաններում սպառման հնարավորությունների ավելացման մասին և տնտեսվարողների ֆինանսական պարտավորությունները կատարելու կարողության բարձրացման մասին, սակայն այդպիսի քայլեր չարվեցին։ Գիտե՞ք ինչ արվեց՝ ասեց վարկ եմ տալիս ձեզ, դա նմանվեց այն իրավիճակին, երբ փոթորկի մեջ հայտնված և խորտակման սպառնալիքի տակ հայտնված նավի նավապետը իր անձնակազմին հարցնում է՝ ես պատրաստ եմ տալ փրկօղակ, բայց պայմանով՝ հենց հասնենք ափ, փողը կտաք։ Մեր կառավարությունն այդպիսի բան արեց։ Ունենք այսպիսի ծանր վիճակ։

-Իշխանություններից հնարավոր է այսպիսի բացատրություն լինի՝ նախորդ տարիներին կոռուպցիան այնպես է հոշոտել պետական համակարգը, պետբյուջեն, որ մենք ծակ տոպրակներ ենք ստացել, հիմա այդ անցքերն ենք փակում։ Արդյոք այդպես չէ՞։

-Այդ ծակ տոպրակներով 7.3% տնտեսական աճ ապահովեցին, էդ ծակ տոպրակներով 100 փաստեր են կազմում։ Ես ուզում եմ ցույց տալ, որ համակարգային կոռուպցիայի ողնաշարը կոտրված է, ինչպես ասում էր վարչապետը, այլ այն դարձել է լեգալ՝ բառիս բուն իմաստով։ Կոռուպցիա նշանակում է սեփական պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ ֆինանսական ռեսուրսները, պետական միջոցները սեփական նպատակներին ծառայեցնել։ Հիմա եթե պետական բյուջեն թերակատարվում է, հատկապես՝ կապիտալ ներդրումների մասով, էս պայմաններում հսկայական ծավալի պարգևավճարները ի՞նչ են նշանակում, եթե ոչ՝ սեփական նպատակներին ծառայեցնել պետական բյուջեն։ Նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում, երբ մի քանի հազար դրամի նպաստ է  տրվում, նրանք չդադարեցին իրենց պարգևավճարներն ստանալը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան